Մերցը երեւի լավ չի «հիշում», թե ռուսները քանի անգամ են Բեռլինը գրավել
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ «Ռուսաստանը նշանակալի հաջողությունների չի հասել ագրեսիվ պատերազմներ վարելու գործում»: Ըստ կանցլերի.
«Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է սկսվեն ճիշտ ոտքով: Ռուսաստանի պահանջը, որ Ուկրաինան հրաժարվի Դոնբասի ազատ մասի նկատմամբ վերահսկողությունից, անընդունելի է եղել և մնում է:
Թույլ տվեք մեջբերել մեր այսօրվա հանդիպման մասնակիցներից մեկին, ով, իմ կարծիքով, պատմական տեսանկյունից բավականին ճիշտ նկատեց. Ռուսաստանը միշտ ուժեղ է եղել պաշտպանության և հարձակումները հետ մղելու հարցում, բայց իր պատմության ընթացքում այն երբեք նշանակալի հաջողությունների չի հասել ագրեսիվ պատերազմներ վարելու, այսինքն՝ հարձակողական գործողությունների միջոցով հաջողության հասնելու հարցում»,- հայտարարեց Մերցը:
Երեւի նացիստի թոռը կարծում է, որ ռուսական բանակը քանիցս Բեռլինը գրավել է պաշտպանական մարտերո՞վ: Գոնե ժամանակին պապին հարցներ, թե օրական քանի կիլոմետր էր փախչում, երբ սովետական բանակը հարձակման անցավ:

