Սա Իրանի համար լիակատար հաղթանակ է. Հրապարակվել է ԱՄՆ-ի հետ հուշագրի վերջնական տարբերակը

Վերլուծություն

Հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի վերջնական տարբերակի տեքստը։ Այն թեեւ նման է նախնական տարբերակներին, սակայն որոշ կարեւոր դետալներ այստեղ կան: Հիմնական կետերն են՝

1. Բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանում) ռազմական գործողությունների լիակատար դադարեցում՝ ցանկացած թշնամական գործողություններից և ուժի կիրառումից անհապաղ հրաժարվելով։

2. Կողմերը պարտավորվում են փոխադարձ հարգել միմիանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտել։

3. 60 օրվա ընթացքում (հնարավոր երկարաձգմամբ) կողմերը պարտավորվում են կնքել համապարփակ վերջնական համաձայնագիր։

4. ԱՄՆ-ն անհապաղ կվերացնի ծովային շրջափակումը, կվերականգնի նավագնացությունը նախապատերազմյան մակարդակին և իր ուժերը կհանի տարածաշրջանից վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում։

5. Իրանը կապահովի առևտրային նավագնացության վերականգնումը Պարսից ծոցից դեպի Օմանի ծով՝ նախապատերազմյան մակարդակին (30 օրվա ընթացքում)։

6. ԱՄՆ-ն և նրա գործընկերները մշակում են Իրանի տնտեսական վերականգնման ծրագիր՝ ֆինանսավորելով այն առնվազն 300 միլիարդ դոլարով։

7. ԱՄՆ-ն պարտավորվում է վերացնել բոլոր պատժամիջոցները (ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բանաձևերը, ինչպես նաև միակողմանի ԱՄՆ պատժամիջոցները)՝ համաձայն վերջնական համաձայնագրում համաձայնեցված ժամանակացույցի։

8. Իրանը հաստատում է, որ երբեք միջուկային զենք չի արտադրի։ Բոլոր միջուկային հարցերը (ներառյալ հարստացված միջուկային նյութը) կլուծվեն վերջնական համաձայնագրում։

9. Մինչև վերջնական համաձայնագիրը կպահպանվի ստատուս քվոն. Իրանը չի փոխում իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառում և ԱՄՆ-ն իր ուժերը չի կուտակում տարածաշրջանում։

10. ԱՄՆ-ն անմիջապես կտրամադրի արտոնություններ իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց հետ կապված ծառայությունների (բանկային, ապահովագրական, տրանսպորտային) արտահանման համար։

11. Իրանի բոլոր սառեցված ակտիվներն ու միջոցները կազատվեն և լիովին հասանելի կլինեն։

12. Ստեղծվում է համաձայնագրի իրականացման մոնիթորինգի համատեղ մեխանիզմ։

13. Առաջնահերթ քայլերի (4, 5, 10, 11 հոդվածներ) իրականացումից հետո մնացած հարցերի շուրջ կսկսվեն լիարժեք բանակցություններ։

14. Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Ամեն բան թեեւ միանգամայն հստակ է եւ հիմնականում Իրանին ձեռնտու, սակայն որոշ հարցականներ կան:

Այսպես, «կողմեր» հասկացության մեջ մտնո՞ւմ է Իսրայելը: Հաշվի առնելով, որ այն պատերազմի մասնակից է եւ առնվազն պետք է ռազմական գործողությունները դադարեցնելու մասով ստանձնի պարտավորություն: Հակառակ պարագանում անռվազն ձեւականորեն Իրանը եւ Իսրայելը կմնան ընդամենը հրադադարի ռեժիմի մեջ, որը կարող է ցանկացած պահի չեղարկվել: Բայց եթե Իսրայելն այս պայմանավորվածության մաս է, ապա կնշանակի, որ Իրանը պարտավորվել է ճանաչել եւ «փոխադարձ հարգել» նրա «ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտել»: Եթե այդպես է (նախօրեին Արախչին օգտագործեց «Իսրայել» տերմինը, մի բան, որ իրանցի որեւէ պաշտոնյա երբեք չի արել), ապա ո՞րն է, ըստ Իրանի, այդ «Իսրայելը», ի՞նչ սահմաններով:

Հաջորդը. կա՞ իրանական միջուկային ծրագրի արդեն համաձայնեցված չափորոշիչներ: Այլապես, հաշվի առնլով, որ գոնե ձեւականորեն հենց դրանից սկսվեց այս ողջ աղմուկը, կարող է պատահել, որ վերջնական պայմանավորվածության չհասնեն 60 օրում կամ 60 շաբաթում, ամսում:

Իսկ ի՞նչ է լինելու, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որեւէ անդամ չընդունի, անգամ` վետո կիրառի նախատեսված «պարտադիր բանաձևի» նկատմամբ: 

Ամեն դեպքում, անգամ այս տեսքով նման պայմանագիրը կնշանակի Իրանի հաղթանակը: Այստեղ բոլոր այն կետերն են, որն Իրանը պահանջում էր պատերազմից առաջ: Այն է. պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո Իրանը պաշտոնապես հայտարարում էր, որ միջուկային զենք ստեղծել չի պատրաստվում, եւ այդ փաստի ֆիքսումն այստեղ նրա պարտությունը չէ: Բայց, դատելով փաստաթղթից, Իրանը պահպանում է ուրանի մինչեւ որոշակի մակարդակ հարստացնելու իր իրավունքը, ինչը նույնպես Թեհրանի նախապատերազմյան պահանջն էր:

Իրանի դեմ պատժամիջոցների լիակատար վերացումը, ֆինանսների ապասառեցումը նախապատերազմակն փուլում չէր էլ քննարկվում: Այս փաստաթղթով Իրանը հասնում է դրան:

300 միլիարդի թեման, ինչքան էլ, որ Թրամփը շրջանցում էր, այստեղ հստակ ֆիքսված է:

Իրանի հրթիռային ծրագրի մասին այստեղ խոսք անգամ չկա: Իրանը պատերազմից առաջ հայտարարում էր, թե դա քննարկման ենթական չէ, իսկ ԱՄՆ-ն պահանջում էր հրթիռներից հրաժարվել: Այսինքն, այս հարցով լուծումը եւս Իրանի ցանկությանն է համապատասխանում:

Իրանի համար շա կարեւոր է նաեւ ԱՄՆ-ի պարտավորությունը` չմիջամտել ներքին գործերին: Մի բան, որը Վաշինգտոնը մինչ պատերազմը բացահայտ էր անում: Էլ ավելի հետաքրքիր է, որ ԱՄՆ-ն պարտավորվում է, որ «իր ուժերը կհանի տարածաշրջանից»: Ո՞րն է այս տեդքում «տարածաշրջան» ասվածը, Մերձավոր Արեւե՞լքը: Եթե այդպես է, սա ԱՄՆ-ի կողմից իսկական փախուստ կնշանակի: Ամեն դեպքում, դա Իրանի համար հսկայական ձեռքբերում է:

Վերջապես, հենց Իրանը պետք է «ապահովի առևտրային նավագնացության վերականգնումը» Պարսից ծոցից մուտքի եւ ելքի մասով: Սա մեկ բան է նշանակում` Հորմուզի նեղուցը Իրանի հսկողության տակ է մնում: Այնտեղից անցման համար փող կվերցնեն, թե` ոչ, սա երկրորդական հարց է: Կարեւոր է` Իրանը կարող է ցանկացած պահի նորից փակել նեղուցը: Մի բան, որը պատերազմից առաջ Թեհրանը չէր էլ կարող երազել:

Այսպիսով, Իրանը ստանում է շատ բան, որը պատերազմից առաջ անհասանելի էր: Չի տալիս որեւէ բան, որը պատերազմից առաջ չէր ուզում տալ: Սա մեկ անուն ունի` հաղթանակ:

Տես նաեւ https://t.me/iravunk/68561 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում