«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ գյուղացի, չե՞ս խորհում, ո՞վ քեզ այս օրը գցեց. Ալլա Հակոբյան

Հրապարակախոսություն
Տոննաներով գյուղմթերք թափող հայ գյուղացին ավելի քան վստահ եմ, որ չի մտնում պետական կայքեր եւ չի ուսումնասիրում իր «ղեկավարների» ԻՐԱԿԱՆ քայլերը: Օրինակ, թե ինչպես ընտրություններից ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ Հայաստան կատարեց Ադրբեջանի ՆԱԽԱԳԱՀԻ արտաքին հարաբերությունների գծով ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Հիքմեթ Հաջիևը, ով Ռուբեն Վարդանյանի բարեգործությամբ դրախտավայր դարձած Դիլիջանում հանդիպեց Հայաստանի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
 
Վստահ եմ, որ նրա ուշադրությունից վրիպեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությունը ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱ՛Ն ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ: Հայաստանը ԵՄ-ի անդամ է՞: Ո՛չ: Ապա ինչո՞ւ, երբ կիլոմետրով ֆուռեր են կանգնած սահմանին, որոնց հե՛նց այդ քաղաքականության պատճառով արգելում են իրականացնել իրենց ապրանքը ՌՈՒՍԱԿԱՆ շուկայում, ՀՀ արտաքին գործերի նախարարը շտապում է ոչ թե Մոսկվա, որպեսզի կարողանա հանգուցալուծել հայ առեւտրականի դիմաց ծառացած խնդիրները, այլ ինչ-որ Կայա Կալասի հրավերով նա մեկնում է Լյուքսեմբուրգ: Ավելին, այդ ՀՀ նախարար հանդիսացողն այնտեղ ընդգծել է, որ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ իր ԱՌԱՋԻՆ ԱՅՑՆ ու ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ այդ նիստին, վկայում է ՀՀ-ԵՄ գործընկերության ԱՌԱՎԵԼ ԽՈՐԱՑՄԱՆԸ:
 
Ի դեպ ՀՀ ԱԳՆ ներկայացնող Միրզոյանը չի մոռացել շնորհակալություն հայտնել իր «հովանավորներին» եւ իր խոսքում բարձր է գնահատել ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԵՄ պայքարում եւ տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ՄԻՆՉ ԱՅՍ ԵՄ-ի եւ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ։ Էհ, ականջդ կանչի թե՛ նախընտրական շրջան, թե հենց ընտրությունների՛ ընթացք ՀՀ-ում: Ավելին, նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները հունիսի 7-ի քվեարկությամբ վերահաստատեցին ԻՐԵՆՑ ԿԱՄՔՆ՝ ապրելու ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մեջ եւ պաշտպանելու ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ բարեփոխումների անշրջելիությունը, ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ընտրված ուղին, ինչպես նաեւ Հայաստանի՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ հեռանկարների նկատմամբ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ։
 
ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՞ՒՆ, երբ թշնամին պոստեր է դրել քո հողում... ԱՆԿԱԽՈՒԹՅՈ՞ՒՆ, երբ ինքդ ես կամովի հաստատում քո կախվածությունը ԵՄ-ից...
ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, երբ Մարկո Ռուբիոն մի ստորագրությամբ, ընդամենը 50 րոպեյում` անգամ լայախ չանելով մտնել քաղաք ու Ծիծեռնակաբերդ, քթիցդ տակից ՀՀ հազվագյուտ մետաղներն է «շվցնում»...
 
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, երբ ընտրությունների ողջ ընթացքում ճնշումներ էին կիրառվում ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, իսկ ֆեյսբուքյան էջում «թե փափուկ+ կոշտ գործիքակազմով» հնարավորության համար գրառում արած քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը ձերբակալվում է... Քաղաքագետի հիմնական աշխատանքը հենց դա է` ԿԱՆԽԱՏԵՍԵԼ եւ իրավիճակի մասին ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼ: Եթե նույնիսկ քաղաքագետը ՀՀ-ում իրավունք չունի կարծիք հայտնել, ապա ի՞նչ Ժողովրդավարության մասին է խոսում ԱԳՆ նախարարը...
 
ԲԱՐԳԱՎԱՃՈ՞ՒՄ... Խոսել բարգավաճման մասին ա՞յս պահին... Երբ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ վարած արտաքին ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ չե՛ն կարող ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՇՈՒԿԱՅՈՒՄ սպառել իրենց արտադրանքը... Սա խոսում է միայն չինովնիկների անսահման ցինիզմի ու անթաքույց լկտիության մասին...
 
Եվ վերջում...
 
Այդ ի՞նչ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԻ մասին է ակնարկում այս նախարարը... Արդյո՞ք միասեռականության քարոզի... Թե՞, ինչպես Փարիզի քաղաքապետարանը ոմն Բարբարա Բուտշին նշանակեց «Nuit Blanche» մշակութային միջոցառման գեղարվեստական տնօրեն, այնպես էլ Ավինյանը կգտնի մի հայկական «Բարբարա Բուտշ», ով անբարո ներկայացումներ կներկայացնի Հայաստանյան եկեղեցիների դիմաց...
 
Իհարկե, հայ գյուղացին այս ամենից անտեղյակ է... Նրան խեղդում են օրվա հոգսերն ու բանկային վարկերը... Նա չի հետեւում որոշումներին եւ իրականացվող քայլերին... Նա պարզապես լսում եւ հավատում է Նիկոլին... Իսկ Նիկոլը, ինչպես եւ 2018-ին, դարձյալ բոլորին խաբեց... Իմ խաբված ազգ, իմ խաբված գյուղացի, 2018-ին դու ճանապարհ էիր փակում Նիկոլի համար... Այսօր դու ճանապարհ ես ուզում փակել, սակայն պահանջում ես, որ լրագրողները գան եւ լուսաբանեն քո անելանելի վիճակը... Դարձյալ չես հասկանում, որ այս ամենի մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլն ու իշխանության տարբեր կառույցներում տեղավորված «ՔՊ»-ական չինովնիկներն են...
 
Իսկ վերջին տարիների առաջընթացով պարտական ես ոչ թե Նիկոլին, այլ ԵԱՏՄ-ի կազմում գտնվելու շնորհիվ, որովհետեւ այն ոչ միայն ճանապարհներ էր բացում դեպի ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՇՈՒԿԱՆԵՐ, այլեւ ԱԶԱՏՈՒՄ էր ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ... Չհասկացար... Դարձյալ ձայն տվեցիր Նիկոլին...
Մտածի՛ր, ո՞վ է ավելի մեղավոր...
 
Հ.Գ. - Նիկոլը դառնալով վարչապետ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՓԱԿԵՑ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ սփյուռքի նախարարությունները... Ի՞նչ նպատակով...
Հայ գյուղացի, չե՞ս խորհում, ո՞վ քեզ այս օրը գցեց.. Հայ ա՛զգ, ՀՀ քաղաքացինե՛ր, եթե այս քաղաքականությունը շարունակվի ՀՀ-ը այլեւս Ռուսաստանից ներմուծվող մեկ տոննա գազի դիմաց չի վճարի 177 դոլար եւ 50 ցենտ... Ավելին, կարծում եմ՝ այլեւս Ռուսաստանից ամեն տարի 4 000 000 000 դոլարի չափով փոխանցումներ չեն մտնի Հայաստան, որպեսզի «աշխուժացնեն» Հայաստանի տնտեսությունը եւ բարձրացնեն ՀՀ «վարչապետի ռեյտինգը»...
ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը