Հայը հային թշնամի դարձավ, ու տեսնես` ո՞ւմ թեթեւ ձեռքով
ՀասարակությունԵրեւանի քաղաքային իշխանությանն այնուամենայնիվ հաջողվեց հասարակությանը այն աստիճան խառնել իրար, որ անգամ կանայք են իրար ծեծում, մազեր քաշքշում եւ հայհոյում:
Բանն այն է, որ ավտոբուսների հսկողությունն առավել քան խստացել է: Դե, բնականաբար, ընտրություններն այլեւս անցյալում են, ներկայիս իշխանությունը կրկին մեծամասնություն է, եւ ծախսված գումարները պետք է ամեն կերպ հետ բերվեն:
Երեկ քաղաքային տրանսպորտում կրկին գրանցվել է միջադեպ՝ հսկիչի եւ քաղաքացու միջեւ: Հսկիչը շատ կոպիտ մոտեցմամբ քաղաքացուց պահանջել է վճարել: Վերջինս մերժել է: Արդար լինելու համար ասենք, որ քաղաքացիները եւս շատ կոպիտ են խոսում հսկիչների հետ, ովքեր կատարում են իրենց պարտականությունները: Բայց եւ այնպես, կարծես, ներկայիս իշխանության միսիան լիներ քաղաքացիներին մեկը մյուսի դեմ տրամադրելը:
Բանը հասավ նրան, որ կինը կնոջը կարող է հարվածել, հայհոյել: Բանը հասավ նրան, որ մարդկանց նյարդերը այլեւս չեն դիմանում: Եվ վերջապես բանը հասավ նրան, որ հայը հային թշնամի դարձավ, ու տեսնես` ո՞ւմ թեթեւ ձեռքով:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

