Իսկ Թրամփն ի զորո՞ւ է կանգնեցնել Նեթանյահուին

Վերլուծություն

Այս­պի­սով, եր­կար եւ քա­նիցս ընդ­հատ­ված բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­տո ե­րեկ գի­շեր ԱՄՆ–ն եւ Ի­րա­նը հայ­տա­րա­րե­ցին փո­խըմբռն­ման հու­շագիր ստո­րագ­րե­լու մա­սին: Ընդգ­ծենք, սա կող­մե­րի մի­ջեւ վերջ­նա­կան հաշ­տութ­յան պայ­մա­նա­գիր չէ, այլ մի­ջոց նման պայ­մա­նագ­րի ուղ­ղութ­յամբ ա­ռաջ շարժ­վե­լու եւ, ըստ նա­խա­տես­վա­ծի, 60 օ­րում դրան հաս­նե­լու հա­մար: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա­րե­լի՞ է ա­սել, որ խա­ղա­ղութ­յուն աս­վածն այս պա­հին կա: Եվ երկ­րոր­դը, դա ի՞նչ է նշա­նա­կում ոչ թե միայն կող­մե­րի հա­մար, այլ նաեւ տա­րա­ծաշր­ջա­նի եւ աշ­խար­հի մասշ­տա­բով:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԻՐԱՆ–ԱՄՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

­Թե կոնկ­րետ ինչ փաս­տա­թուղթ են նա­խաս­տո­րագ­րել եւ պատ­րաստ­վում են վերջ­նա­կա­նա­պես հաս­տա­տել այս ուր­բաթ օ­րը, գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ վերջ­նա­կան պաշ­տո­նա­կան հստա­կե­ցում չկար: Կա միայն հայ­տա­րա­րութ­յուն` ամ­բող­ջա­կան փաս­տա­թուղ­թը պաշ­տո­նա­պես կներ­կա­յաց­վի վերջ­նա­կան ստո­րագ­րու­մից հե­տո: Ընդ ո­րում` ե­րաշ­խիք, որ մին­չեւ եզ­րագ­ծին հաս­նե­լը պայ­մա­նա­գի­րը չի փոխ­վի, կամ որ այդ եզ­րագ­ծին ի­րա­կա­նում էլ կհաս­նեն, թե­րեւս մին­չեւ վեր­ջին պահն էլ չի լի­նի: Հաշ­վի առ­նե­լով, որ ի­րա­նա­կան թե­մա­յի շուրջ տա­րաբ­նույթ շրջա­դար­ձեր այն­քան են ե­ղել, որ, ինչ­պես ա­սում են, հա­վա­տի տեղ այ­լեւս չի մնա­ցել:

­Ներ­կա պա­հին կան ըն­դա­մե­նը ո­րո­շա­կի կցկտուր պաշ­տո­նա­կան տե­ղե­կութ­յուն­ներ, նաեւ լրատ­վա­կան տար­բե­րակ­ներ, թե մո­տա­վո­րա­պես ինչ հա­մա­ձայ­նագ­րի մա­սին է խոս­քը: Ա­մեն դեպ­քում, այդ տար­բե­րակ­նե­րից մե­կը դեռ նա­խագ­ծա­յին տես­քով հ­րա­պա­րա­կեց ի­րա­նա­կան «Մեհր»–ը, ո­րը, թեեւ, հաշ­վի առ­նե­լով լրատ­վա­մի­ջո­ցի կար­գա­վի­ճա­կը, կա­րե­լի է հա­մա­րել Ի­րա­նի կի­սա­պաշ­տո­նա­կան տե­սա­կե­տը: Սա­կայն դա­տե­լով այն սրա­ցու­մից, ո­րը տե­ղի ու­նե­ցավ վեր­ջին պա­հին, Թ­րամփն այդ նա­խագ­ծի հետ կապ­ված ո­րո­շա­կի զի­ջում­նե­րի է գնա­ցել: Խոս­քը` Իս­րա­յե­լի կող­մից հու­շագ­րի ստո­րագ­րու­մից ժա­մեր ա­ռաջ Բեյ­րու­թին հար­ված­ներ հասց­նե­լու մա­սին է: Դա ի­րա­նա­կան «կար­միր գծի» խախ­տում էր, որ­ին Թեհ­րա­նը պատ­րաստ­վում էր ռազ­մա­կան պա­տաս­խան տալ: Սա­կայն, ըստ ո­րոշ աղբ­յուր­նե­րի, Թ­րամ­փը ստիպ­ված էր Նե­թան­յա­հու­ին հեր­թա­կան ան­գամ հրա­պա­րա­կա­յին հայ­հո­յանք­ներ տա­լուց զատ, նաեւ ո­րո­շա­կի նոր զի­ջում­նե­րի գնալ` Ի­րա­նի պա­տաս­խան հար­վա­ծը կան­խե­լու հա­մար:

Ին­չե­ւէ, նա­խագ­ծա­յին տար­բե­րա­կով, ո­րը ներ­կա­յաց­րեց «Միհր»–ը, են­թադ­րում էր.

­Պա­տե­րազ­մի լիա­կա­տար եւ­ ան­հա­պաղ դա­դա­րե­ցում բո­լոր ճա­կատ­նե­րում, այդ թվում՝ Լի­բա­նա­նում։

ԱՄՆ-ի կող­մից Ի­րա­նի ներ­քին գոր­ծե­րին չմի­ջամ­տե­լու եւ Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խա­նութ­յու­նը հար­գե­լու սկզբուն­քին հա­վա­տար­մութ­յուն։

­Ծո­վա­յին շրջա­փակ­ման լիա­կա­տար վե­րա­ցում 30 օր­վա ըն­թաց­քում։

ԱՄՆ զոր­քե­րի դուրս­բե­րում Ի­րա­նին մոտ գտնվող շրջան­նե­րից։

­Հոր­մու­զի նե­ղու­ցի վե­րա­բա­ցում 30 օր­վա ըն­թաց­քում, որ­տեղ, սա­կայն, Ի­րա­նը եւ Օ­մա­նը ո­րո­շա­կի վե­րահս­կո­ղա­կան ֆունկ­ցիա­ներ պետք է պա­հեն:

­Հա­ջոր­դում են նավ­թի ա­զատ վա­ճառ­քի, ի­րա­նա­կան վնաս­ված օբ­յեկտ­նե­րի վե­րա­կանգն­ման, կե­տե­րը: Նաեւ, որ հե­տա­գա բա­նակ­ցութ­յու­ննե­րում պետք է լու­ծեն մի­ջու­կա­յին հար­ցե­րը, ԱՄՆ-ի, ՄԱԿ­–ի, ՄԱԳԱՏԷ­–ի ա­ռաջ­նա­յին եւ­ երկ­րոր­դա­յին պատ­ժա­մի­ջոց­նե­րի լիա­կա­տար վե­րաց­ման խնդի­րը, մո­նի­թո­րին­գի մե­խա­նիզմի ստեղ­ծու­մը՝ հա­մա­ձայ­նագ­րի ի­րա­կա­նա­ցումն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Վ­եր­ջա­պես, որ վերջ­նա­կան տար­բե­րա­կը պետք է ստա­նա ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դի հա­վա­նութ­յու­նը` հա­մա­պա­տաս­խան բա­նաձ­եւի տես­քով:

ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԹՐԱՄՓԻՆ

Ընդ­հա­նուր առ­մամբ, կա­րե­լի է ա­սել, որ սա Ի­րա­նին ձեռն­տու փաս­տա­թուղթ է: Թեեւ ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան եւ ո­րոշ պաշ­տո­նա­կան շրջա­նակ­նե­րում մտա­վա­խութ­յուն­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կան: Բանն այն է, որ նման փաս­տա­թուղ­թը մի շարք բաց հար­ցեր ա­ռա­ջաց­նում է, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նին բախ­վե­ցին, երբ դեռ նոր էր հայ­տա­րար­վել է­լեկտ­րո­նա­յին ստո­րագր­ման մա­սին: Այն է` Իս­րա­յե­լը պար­զա­պես հայ­տա­րա­րում է, որ ին­քը այդ փաս­տաթղ­թի կող­մե­րից չէ եւ պար­տա­վոր չէ դրա­նով ա­ռաջ­նորդ­վել: Մաս­նա­վո­րա­պես, ոչ միայն Լի­բա­նա­նից զոր­քե­րը հա­նել չի պատ­րաստ­վում, այլ կշա­րու­նա­կի պա­տե­րազ­մել: Թե ին­չու, հաս­կա­նում են բո­լո­րը. պա­տե­րազ­մի ա­վար­տը Նե­թան­յա­հու­ի քա­ղա­քա­կան կա­րիե­րա­յի վերջն է, ե­թե ի­հար­կե միայն դրա­նով ա­վարտ­վի եւ բան­տում չհայտն­վի: Ընդ ո­րում, այս պա­հին կա իս­րա­յել­յան Ք­նե­սե­թի ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դուն­ված ո­րո­շում, ո­րը կա­րող է շատ ա­րագ վերջ­նա­կան ո­րոշ­ման եւ ընտ­րութ­յուն­նե­րի օր­վա նշա­նակ­ման վե­րած­վել: Իսկ ընտ­րութ­յուն­նե­րում, ինչ­պես ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներն են վստահ, Նե­թան­յա­հուն վե­րար­տադր­վե­լու ո­րե­ւէ շանս չու­նի: Թեեւ սա եւս դոգ­մա չէ. Նե­թան­յա­հուն ակն­հայ­տո­րեն ու­նի հան­րա­յին լուրջ ա­ջակ­ցութ­յուն, եւ ա­ռաջ ընկ­նել, թե ով է այն­տեղ հաղ­թե­լու, ե­րե­ւի ճիշտ չէ:

Այս­պի­սով, պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լը նրա հա­մար ե­թե ոչ պաշ­տո­նին մնա­լու, ա­պա գո­նե սե­փա­կան անվ­տան­գութ­յան հար­ցով «բա­զար­նե­րի» մեջ մնա­լու միակ տար­բե­րակ է դառ­նում: Բայց մյուս կող­մից էլ, Թ­րամփն այս պա­հին սե­փա­կան անվ­տան­գութ­յան հար­ցը պետք է լու­ծի, ո­րը, տրա­մա­բա­նո­րեն, են­թադ­րում է Ի­րա­նի հետ քիչ թե շատ ըն­դու­նե­լի հա­մա­ձայ­նութ­յան ձեռք­բե­րում: Ու հաս­նում ենք շատ լուրջ հա­կա­սութ­յան: Այն է` կա­րո՞ղ է Թ­րամ­փը Նե­թան­յա­հու­ին պար­տադ­րել, որ նա դուրս գա Լի­բա­նա­նից: Թե­րեւս ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ նման լծակ­ներն ԱՄՆ նա­խա­գա­հի մոտ թույլ են. փաս­տը, որ այս ըն­թաց­քում Նե­թան­յա­հուն քա­նիցս հար­վա­ծեց Լի­բա­նա­նին` ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով Թ­րամ­փին, այդ մա­սին է խո­սում:

­Բա­ցի այդ, Թ­րամ­փը նաեւ խնդիր­ներ ու­նի, որ հայ­տա­րա­րի Ի­րա­նի հետ սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի մա­սին եւ հե­ռա­նա` թող­նե­լով, որ Ի­րանն ու Իս­րա­յե­լը մար­տա­դաշ­տում լու­ծեն ի­րենց հար­ցե­րը: Այդ դեպ­քում ոչ միայն նե­րա­մե­րիկ­յան ճնշում­ներ են ուղղ­վե­լու Թ­րամ­փի դեմ` «Իս­րա­յե­լին դա­վա­ճա­նե­լու» հա­մար, այլ նաեւ ի­րա­նա­–իս­րա­յել­յան նոր պա­տե­րազ­մը կա­րող է ու­նե­նալ ա­մե­նաան­կան­խա­տե­սե­լի հե­տե­ւանք­նե­րը:

­Կարճ ա­սած, այս հա­մա­ձայ­նագ­րի տո­ղա­տա­կե­րում Իս­րա­յե­լի հար­ցը կա, այն շատ լուրջ է, եւ մեծ հար­ցա­կան­ներ կան` դա հնա­րա­վո­րութ­յուն կտա՞ Թ­րամ­փին հաս­նել վերջ­նա­կան պայ­մա­նագ­րի:

Ա­ռա­վել եւս, որ այլ ա­նո­րո­շութ­յուն­նե­րը եւս այդ փաս­տաթղ­թում քիչ չեն: Օ­րի­նակ, վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յու­նը կապ­վում է ՄԱԿ­–ի ԱԽ բա­նա­ձե­ւի հետ: Իսկ ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ այս պատ­մութ­յա­նը մաս չկազ­մող ԱԽ ան­դամ­նե­րից ո­րե­ւէ մե­կը, ա­սենք` Բ­րի­տա­նիան, իս­րա­յել­յան լոբ­բին­գի ազ­դե­ցութ­յամբ վե­տո չի սահ­մա­նի:

­Հա­ջոր­դը. ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցե­րը դեռ պետք է լու­ծեն հե­տա­գա 60–օր­յա բա­նակ­ցութ­յուն­նե­րում: Այս դեպ­քում եւս չկան ե­րաշ­խիք­ներ, որ Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի կամ սա­ռեց­ված (տար­բեր աղբ­յուր­ներ ակ­նար­կում են, որ ար­դեն ծախս­ված) ի­րա­նա­կան մի­ջոց­նե­րը կա­պա­սա­ռեց­վեն եւ կվե­րա­դարձ­վեն տի­րո­ջը, եւ այդ­պես շա­րու­նակ: Այ­սինքն, բա­ցի Լի­բա­նա­նի հար­ցից, իս­րա­յել­յան լոբ­բին դեռ կփոր­ձի նման ա­մեն մի հա­կա­սութ­յուն օգ­տա­գոր­ծել` վերջ­նա­կան խա­ղա­ղութ­յու­նը ձա­խո­ղե­լու հա­մար:

Այ­սինքն, այս գոր­ծըն­թա­ցը, ո­րը փոր­ձում են ա­ռաջ տա­նել մի կող­մից` ԱՄՆ–ն, մյուս կող­մից` Ի­րա­նը եւ, ան­կաս­կած, նրա թի­կուն­քին կանգ­նած Մոսկ­վան եւ Պե­կի­նը, ու­նի մեկ էա­կան թե­րութ­յուն` այն չի լու­ծում ա­մե­նագլ­խա­վոր` ի­րա­նա­–իս­րա­յել­յան հա­կա­մար­տութ­յան հար­ցը: Ըստ այդմ, կա­րող են ան­գամ հաս­նել ինչ­–որ փաս­տաթղ­թի ստո­րագր­ման: Բայց ե­թե մնում է այդ հիմ­նախն­դի­րը, նոր պայթ­յուն­նե­րը գո­նե ա­պա­գա­յի հաշ­վար­կով պար­զա­պես չեն կա­րող չլի­նել: Ա­ռա­վել եւս, որ ներ­կա հան­գու­ցա­լու­ծումն Ի­րա­նին տա­նում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր, նկա­տե­լիո­րեն ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի: Այն է` դառ­նում է Իս­րա­յե­լի հա­մար էլ ա­վե­լի վտան­գա­վոր, եւ այդ ուղ­ղութ­յամբ, թե­րեւս, Թել Ա­վիվն ա­վե­լի լուրջ մի­ջոց­ներ է կենտ­րո­նաց­նե­լու:

ԹՐԱՄՓԻՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔԸ ՇԱՏ Է ՊԵՏՔ

­Բայց ա­մեն դեպ­քում Թ­րամ­փը, ի­հար­կե, փոր­ձում է այս պա­հին իր հա­մար լու­ծում ստա­նալ` դուրս գա­լով ի­րա­նա­կան խա­ղից: Պատ­ճա­ռը, թե­րեւս, աչ­քի ա­ռաջ էր: Ե­թե հիմ­նա­կան ծրագ­րե­րի թվում էր ա­րագ հաղ­թա­նա­կի եւ ի­րա­նա­կան է­նար­գա­ռե­սուրս­նե­րի վրա վե­րահս­կո­ղութ­յուն ստա­նա­լով, դա դարձ­նել Պե­կի­նի դեմ գլխա­վոր հաղ­թա­թուղթ, ա­պա հա­կա­ռակն է ստաց­վում: Իրանը դիր­քե­րը պա­հեց եւ դեռ կա­րող է պա­հել: Երկ­րոր­դը, աս­տի­ճա­նա­բար նավ­թա­յին հոս­քե­րը սկսում են ծո­վից տե­ղա­փո­խել ցա­մա­քա­յին եր­թու­ղի­ներ: Գու­մա­րած սրան, Չի­նաս­տա­նը նոր է­ներ­գե­տիկ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նի Ռու­սաս­տա­նի հետ, այ­սինքն` տնտե­սա­կան կո­լապ­սի ա­ռաջ չի հայտն­վե­լու: Փո­խա­րե­նը պա­տե­րազ­մը ծանր հար­ված էր ԱՄՆ­–ի հա­մար. ռե­սուր­սա­յին կո­րուստ­ներ, դաշ­նա­կից­նե­րի հետ ծանր հա­րա­բե­րութ­յուն­ներ եւ այլն: Ան­ձամբ Թ­րամ­փի հա­մար դա վար­կա­նի­շա­յին հսկա­յա­կան կո­րուստ է, ո­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար պետք են «շատ լավ գոր­ծարք­ներ»:

­Կարճ ա­սած, կլի­նի՞ այս շա­բաթ­վա մեջ վերջ­նա­կան փաս­տաթղ­թի ստո­րագ­րում: Դա, թե­րեւս, հիմ­նա­կա­նում կախ­ված է նրա­նից, թե Թ­րամ­փը որ­քա­նո՞վ կկա­րո­ղա­նա ազ­դել Նե­թան­յա­հու­ի վրա: Իսկ Նե­թան­յա­հուն ար­դեն ե­րեկ ա­ռա­վոտ­յան էր նո­րից հար­վա­ծում Լի­բա­նա­նին, ո­րի հա­մար Թեհ­րա­նը շտա­պեց հի­շեց­նել, որ Թ­րամ­փի վրա է դա կանգ­նեց­նե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում