Գրաքննությանը դեմ եմ. ՀՌԱՀ-ի նախագահը՝ հայկական ու հնդկական սերիալների մասին

Արխիվ 16-20

ՀՀԿ մամլո խոսնակ,  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր  խորհրդարանում ՀՌԱՀ նախագահ Գագիկ  Բունիաթյանին հորդորեց  ուշադրություն դարձնել հայկական հեռուստաընկերություններով  հեռարձակվող հայկական  սերիալների բովանդակությանը եւ անգամ քննարկել սցենարները: «Իրավունքը» Գագիկ Բունիաթյանից հետաքրրքվեց՝  ունի՞ ՀՌԱՀ-ն այդպիսի լիազորություն: «Դա մեր տիրությում չէ: Իրավունք չունենք նման բան անել: Ես  կողմնակից չեմ գրաքննությանը»,- ասաց Բունիաթյանը:

-Փաստորեն, կողմնակից եք, որ  հեռուստաալիքներով ցուցադրեն, այն, ինչ ուզում են: 

-Գիտեք,  հեռուստատեսությունը հանրության հայելին է:

-Կարծում եք, որ այն, ինչ ցուցադրում են, հանրության պահանջո՞վ է:

-Ոչ: Հեռուստատեսությունն աշխատում է իր վարկանիշի վրա, ինչ-որ բաներ է  փոխում, բայց մյուս  կողմից՝ վարկանիշ ապահովում է այն, ինչը հետաքրքրում է մեր բնակչությանը, հեռուստադիտողին: Այդ միջինը դժվար է  գտնել:

-Գրաքննության կողմնակիցները ասում են, որ հայկական սերիալներում բռնություն են քարոզում:

-Բռնության քարոզ չկա: Մենք դրան հետեւում ենք: 

-ՀՌԱՀ-ը կարիք ունի՞ լրացուցիչ գործառույթների՝ հեռուստաընկերությունների գործունեությունը վերահսկելու, գրաքննելու եւ ավելի լավ արտադրանք ապահովելու համար:

-Ոչ, դրա կարիքը չունենք: Գրաքննելը մեր հանձնաժողովի տիրույթում չպետք է լինի:

_Այդ դեպքում ինչպե՞ս  ճաշակ ձեւավորել:

_Դա բոլորիս խնդիրն է: Մենք պատրաստ ենք  հարթակ տալ շահագրգիռ կողմերին, որ քննարկենք այս խնդիրը, ինչ-որ եզրակացություն անենք: Հիշենք՝ 10 տարի մեր հեռուստասերիալները:

-Բրազիլական ու մեքսիկական էին, հիմա էլ, ըստ քննադատողների,  ցածրաճաշակ հայկական հեռուստասերիլաներն են:

-Դա շատ լավ է: Մենք տարածաշրջանում  առաջատար ենք:

-Դուք նայո՞ւմ եք այդ սերիալները:

-Ոչ: Նախ այդքանը հնարավոր չէ նայելը:  Բայց դա չի նշանակում, որ դրանք լավն են կամ վատը: Մեր հեռուստատեսությունը մրցունակ է թե տարածաշրջանում, թե Եվրոպայում: 

-Հնդկական սերիալներին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Առանձնապես դեմ չեմ, բայց ամեն ինչ պետք է չափի  մեջ լինի: 1-2-ը լիներ, լավ, բայց համաշխարհային թրենդ է:

-Հեռուստաընկերություններից մեկը  իր  լուրերի թողարկումն ընդմիջում է գովազդով: Դա  օրենքով ճի՞շտ է:

-Լրատվական թողարկումը չի կարող ընդհատվել  գովազդով: Ձեր ասածն ընդունում եմ  ի գիտություն: 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում