Ընդդիմությունը մտածում է «Սրանք լեգիտիմ չեն, բայց մենք մանդատները կվերցնենք». Աննա Աբրահամյան

Ներքաղաքական

Արդյոք լեգիտիմ էր խորհրդարանական ընտրությունները, արդյոք պետք է ընդդիմությունը վերցնի մանդատները, թե ոչ, ու հետեւապես ի՞նչ քայլեր պետք է անեն վերջիններս, «Իրավունք»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

Իշխանությունը գոռում է, որ լեգիտիմ չէ նոր խորհրդարանական ընդդիմությունը, որովհետեւ ընտրակաշառք բաժանելով է ընտրվել: Ընդդիմությունն էլ պնդում է, որ իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ ահռելի ընտրակեղծիքներ է եղել եւ վարչական ռեսուրսի կիրառում: Փաստորեն, իշխանություն-ընդդիմություն կենսեսուսի՞ են եկել, որ այս խորհրդարանը լինելու է առհասարակ ոչ լեգիտիմ:

Այո, և կրկին երկուսով միասին մեղավոր են նշանակում ժողովրդին: Ի համալրումն սրա` իշխանությունը գործի է դնում ընդդիմության կողմից որևէ խոչընդոտի չհանդիպող ռեպրեսիաների մեխանիզմը, իսկ ընդդիմությունը սկսում է ժողովրդի գլխի տակ բարձ դնելով` ևս հինգ տարի ժողովրդին անիմաստ ցույց-հավաքներից տուն ուղարկելը: Այստեղ պայմանական է դառնում հինգ տարին, որովհետև սպասվող թուրք-ադրբեջանական ասպատակության պայմաններում` անհայտ է, թե էլ որքան ժամանակ Հայաստանի Հանապետությունը կլինի քարտեզին որպես իրապես սուվերեն միավոր:

Ընդդիմությունն իր տարօրինակ ու որևէ կերպ չարդարացվող լռությամբ չի տալիս այլ եզրահանգման տեղ, բացի այն, որ խիստ զբաղված է ներընդդիմադիր և ընդդիմություն–իշխանություն առևտրով, ինչի արդյունքը «սրանք լեգիտիմ չեն, բայց մենք մանդատները կվերցնենք» լեզվաճպարարությունն է, որով և կլեգիտիմացնեն այն ամեն ոչ լեգիտիմը, որ գործել է այս հանցավոր ինքնահռչակը: Վերջինս հունիսի 7–ին անխոչընդոտ կերպով երկրում կրկին կատարեց իշխանազավթում: Ըստ ընտրությունների արդյունքների` հաղթել է Հայաստանի ինքնորոշման համար կռվի պատրաստ 600,000-ից ավելի ժողովուրդը, բայց ինչպես հայտարարեց Սամվել Կարապետյանը` Նիկոլը խաբեց բոլորին, հաղթեցին Թուրքիան, ԱՄՆ–ը, Եվրոպան և Ռուսաստանը, իսկ պարտվեց հայ ժողովուրդը: 

Ու հիմա, իշխանազավթչի հետ խմբիշխանության գնալու պատրաստվող ընդդիմությունը խորը մտքերի մեջ է ընկած առ այն, թե ինչպես է ժողովրդի փաստացի հաղթանակը ժողովրդի վրա վերավաճառելուորպես պարտություն, հետն էլ գնա ԱԺ, հետն էլ ինչ-որ աղոտ ու հակասական կոչերով պայքարի իմիտացիա ստեղծի, հետն էլ իրենց ձայն տված ու իրենց հաղթանակ բերած ժողովրդի վստահությանն արժանանա այնպես, որ ինքն անսխալական դուրս գա, իսկ ժողովուրդը` հարիֆ, ժեխ և պայքարի ու այս տզրուկին վճռական կերպով հեռացնելու անընդունակ, լեզուն գցի փորը ու գնա` սսկված նստի տանը:

«ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՍՐԱԿԱՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ, ԱՍԱԾ ՔՈՉԱՐՅԱՆԻ` «ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»

Խորհրդարան անցած ընդդիմությունը մեկ հայտարարում է, թե իրենց սադրում են, որ դուրս գան փողոցային պայքարի, մեկ իրենք են հայտարարում, որ պայքարելու են փողոցով: Ի վերջո, ի՞նչ է ուզում ընդդիմությունը:

 Մեր ընդդիմությանն, այսպիսի առևտրային հոգեբանությամբ փակ դռների հետևում գործարքներով ու ժողովրդից ստացած ձայնի հաշվին նախ` սեփական նեղ անձնական խնդիրների լուծման դիտանկյունից ու ոչ լեգիտիմ իշխանության հետ բանակցություններ տանող կարգավիճակում, շատ դժվար է ընդդիմություն անվանելը: Թայֆայական կարգավիճակից բարձր` պետականամետ ուղղվածությամբ և ըստ այդմ, սեփական ժողովրդի ուժի վրա ապավինելու, դրսևորումների փոխարեն, անընդհատ հասրակաությանը վերաբերում են որպես, ասած Քոչարյանի` «իմ քաղաքական կապիտալ»: Այս աստիճան գեղցի «կապիտալիստներ» աշխարհը դեռ չի տեսել: Նույնիսկ Աֆրիկայի երկրներում այլևս սրանցից չեք կարող գտնել; Բայց դե, մերն ուրիշ է:

ՈՒրեմն, այս «շուստրիները», հերիք չի հավուր պատշաճի վերահաշվարկ չեն պահանջում ու չեն պայքարում, այլ ինչպես տեսանք հունիսի 7–ի դատարկ փողոցներում և հունիսի 14-ին ԿԸՀ–ի դիմաց հավաքված ժողովրդին տուն ուղարկող առաջին «ֆանարիկ փարթիի» ժամանակ, չեն էլ պատրաստվում պայքարել հանուն վերահաշվարկի, բացահայտել վերջապես ո՞վ ու ի՞նչ պայմանավորվածությամբ խլեց ԲՀԿ ձայները, բացահայտել ու հայտարարել իրական թվերը, այլ դեռ իրենց ամենաառաջնագծային իրեք–մանեթնոց լացողներին ուղարկեց ստոդիաներ` մանդատ վերցնել–չվերցնելու ու փողոցային պայքարի «անհնարինության» մասին արդեն իսկ 5 տարի մեր ականջներին լապշա դարձած հին երգերը նոր ձևով երգերլու: Ու երբ մարդիկ սկսեցին գոռալ, որ մանդատ չի կարելի վերցնել, սկսեցին մուննաթ գալ, թե բա ո՞վ է ասել, որ մանդատի կռիվ ենք տալիս, դեռ չգիտենք ինչ ենք անելու: 

Հատկապես զավեշտալի են «ՈՒժեղ Հայաստանի» ՔՊ-ական ծագման աղջնակները, ովքեր երեք տարի ֆանարիկ ցույցերին պաթոսային ճառերը վճռական պայքարի կրեշչենդո համարելով` ստուդիաներից մուննաթ են գալիս ժողովրդի վրա, թե բա մեզ մի սադրեք փողոց դուրս գանք: Մինչ այդ, հինգ տարի շարունակ ոչինչ չանելով, ընթացքում Արցախ հանձնելով` մարդկանց սադրելով բերեցին այս ոչ լեգիտիմ հանցագործի հետ ընտրությունների, հիմա էլ թե բա մի սադրեք, թողեք աշխատենք: Մեծամիտ, ժողովրդի վրա «վերևից իջնող», հաթաթա տվող ու մուննաթային բառապաշարով` նրանք այսպիսով իրենց կուսակցատերերի կամքն են իրականացնում, սսկացնել ժողովրդին ու տունը նստացնել, քանի իրենք թունդ առևտրի մեջ են իրար հետ ու ոչ լեգիտիմի հետ:

Այսինքն` ընդդիմությունն ինքը միասնական չէ: Որպես այդպիսին, մատը մատին չի տվել նախընտրական փուլում փողոցային պայքարի ընդհանուր ծրագիր պատրաստելու ուղղությամբ: Նրանցից ոչ ոք չի հասկացել ինչ ասել է «Մոլդովական սցենար» ու  հանուն մարդկանց տված ձայների պաշտպանության վճռական հարված հասցնելու ծրագրի անհրաժեշտության մասին մտքի ծայրով անգամ չի մտածել: Մի կողմից անկեղծ ու բացահայտող է Սամվել Կարապետյանի «մեզ խաբել են»–ը, բայց մյուս կողմից նրա խոսքում բացակայում է «ինչ անել, երբ քեզ խաբում են»–ը, ինչը մեղմ ասած` շատ տարօրինակ է հաջողակ, ինքնաբավ, առաջադեմ բիզնեսմենի դեպքում: Չէ՞ որ բիզնեսում ոչ ոք թույլ չի տա իրեն այսպես խաբեն, խաբելու դեպքում էլ խաբողին այնպիսի » » » » «հիշեն հոր հարսանիք»: Մինչ այս պահը, իշխանություն ու ընդդիմություն զբաղված են ժողովրդին պարտված անվանելով այնպես, որ ժողովուրդն է «հիշում հոր հարսանիք»: Իրենց բոլորին թվում է, որ իրար մեջ պայմանավորվածությամբ խմբիշխանությամբ ժողովրդին անկյուն են խցկելու, թուրքերին անխոչընդոտ ներս թողնեն Հայաստան ու մնան անպատիժ:

«ՔՊ-Ն ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ»-Ը ՄԻԱՍԻՆ ԳՈՐԾԵԼ ԵՆ, ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԳՈՐԾԵԼ ԸՆԴԴԵՄ ՀՀ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ»

Որքանո՞՛վ էր ճիշտ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության գնալը եւ իմպիջմենտ թեման անտեսելը:  

 Ժամանակին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ չանելը հանցավոր անգործություն է ընդդիմության կողմից: Ինչպես իմպիչմենտի գործիքը, այնպես էլ այդ գործընթացի նախաձեռնության հիմք հանդիսացող մանդատը ոչ մի պատգամավոր, առվել ևս ընդդիմադիր պատգամավոր, հոր տնից չի բերել: Դա իրենց ուղղակի, Սահմանադրությամբ հաստատված պարտավորությունն է: Այդ իսկ պատճառով շատ զավեշտալի է դիտել ընդդիմադիր պատգամավորների հոխորտ, պաթոսային ու դատարկ ճառերը` փաստացի զրո ՕԳԳ–ի պայմաններում: ՔՊ-ն և «Հայաստան դաշինք»-ը միասին գործել են, գործում են ու կշարունակեն գործել ընդդեմ ՀՀ սուվերենության ու տարածքային ամբողջականության, քանի դեռ հատկապես ընդդիմադիր ուժերին ձայն տված ՀՀ քաղաքացիները բոլոր արդուկներից ու թեյնիկներից իրենց երեսին չգոռան իրենց զանցանքներն ու ժողովրդի մեջքի հետևում իրենց արած առևտրի ողբերգական հետևանքները մեր երկրի համար: Եթե ձայն ես տվել Նիկոլ հեռացնել, բարի եղիր պահանջել քեզնից ձայն վերցրածից համապատասխան գործողություն, տեղից բզել, բշտել այնպես, որ անի այն, ինչի համար երեք Պ–երի կոնֆիգուրացիայով իր անձնական կյանքն է դասավորում – պայեզդկա, պարգևավճար, պադավատ: Հանցավոր է ոչինչ չարած ընդդիմությունը նույնքան, որքան հողահանձնող ոչ լեգիտիմ տզրուկ–խավարասերը:

«ԹԵ ԲԱ ՄԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՆՈՒՄ ԵՆՔ «ՈՉ ԼԵԳԻՏԻՄԻ»»

Ընտրություններին մասնակցած վեց քաղաքական ուժի համատեղ հայտարարության մեջ ասված է, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում։ Այս տեքստերի հետեւում այս անգամ գոնե գեթ մի անգամ ռեալ պայքար կլինի՞, թե կրկին կտեսնենք անցյալ տարիների պատկերը:

Ավելին ասեմ, Արամ Վարդևանյանի խոսքերով` ընդդիմությունն «ինքն իրեն կաշկանդում է իրավական շրջանակներով»: Քանի որ նա վերջին հինգ տարիների ընթացքում համաժողովրդական պայքարի մի քանի փուլ ջրած հայտնի ֆանարիկներից է և իրավական աճպարարության հայտնի «վարպետ», ես չեմ կարող այլ ակնկալիք ունենալ նման անիմաստ հայտարարությունից, քան ֆանարիկների երկրորդ սեզոնի բացում:

Ի՞նչ են իրենց արևին ուզում ասել. «ժողովուրդ ջան, ես մեծ սիրով պայքար կանեի, էն էլ օրենքը չի թողնու՞մ»: Իսկապե՞ս փողոցային պայքարն անսահմանադրական ու անօրինական է, թե՞ համազգային պայքարի հետ ոչ մի աղերս չունեցող զանազան–զարմանազան արամավարդևանյանները, արեգահովսեփյանները, գոհարղումաշյանները, իրենց համապատասխան տերերի ուղղորդմամբ, հրահանգ են ստացել ժողովրդին տուն ուղարկել, քանի իրենք «ոչ լեգիտիմի» հետ խորը բազարի մեջ են: Այս կերպարներն այդ մանդատները որ պիտի գրկեն ու գնան ԱԺ` նախապես պայմանավորված սցենարով «ծեծ ուտելու» և ըստ այդմ իրենց ձայն տված ժողովրդին «ծեծ կերցնելու», հոր տնից ե՞ն բերել այդ ձայներն ու մանդատը: Բա չգիտեի՞ն, որ թուրքի ասպատակության ենթակա երկրում են փողոցներում երգել–պարելով «էմոցիոնալ» հայտնի ու անհայտ ձևերով ձայն մուրում: Բա ու՞ր էր իրենց ռացիոնալիզմը նախընտրական փուչիկներ-ծաղիկներ-դրոշակների ժամանակ: Բա, բալիկ ջան, եթե դու այդ ստացած ձայնը չես կարող տեղից բարձրացնել ու վճռական պայքարի վերածել, գցելու ես ոտքիդ ու քեզ էլ ջարդես, ազգին էլ, ոնց որ արեց Կարեն Կարապետյանը 2018-ին, ու՞ր ես մեյդան ընկել, ու՞ր ես օրը մեջ մազիդ բիգուդին, դեմքիդ տաս շերտանոց շպարը անընդհատ շտկելով, արամվարդևանյանների դեպքում էլ` տաբատիդ արդուկի գիծն ու ճերմակ վերնաշապիկիդ օձիքը  կամերաների առաջ քաշքշելով ու շտկելով` աքլորային ինքնավստահությամբ դուրս եկել ժողովրդի առաջ ու հեքիաթներ պատմում, թե հունիսի 8-ին ի՛նչ մի գնա–գալիս եմ այլ Հայաստանում են մարդիկ արթնանալու: Բա այսպիսի մանկապարտեզով մարդկանց խաբելն ու ժողովրդին «պարտված» անվանելը Սամվել կարապետյանի պես կայացած մարդուն մի՞թե հարիր է: 

Թե բա մենք օրենքի շրջանակում գնում ենք «ոչ լեգիտիմի» ՍԴ: Թող բարի լինեն նախապես մարդկանց ասել, թե այդ օրը ինչի՞ համար պետք է գան ՍԴ: Եթե օրենքով թույլատրված ցույցերի, շարունակական խաղաղ ու զանգվածային ակցիաների, գործադուլի ու դասադուլի պլաններ չունեն, թող այսօրվանից ԱԶՆՎՈՐԵՆ հայտարարեն. «Ժողովուրդ ջան, կգաք մի քանի ժամ մեր համար մասսովկա կապահովեք, մարդա մեր ճառերով գլխներիդ լոլո կկարդանք այն մասին, թե որքան դավաճան է «ոչ լեգիտիմը», հազար ռակուրսով կամերաների դիմաց կօրորանք ու կշորորանք, իսկ հետո խելոք կգնաք տուն»: Տեսնեմ այդ դեպքում քանի՞ մարդ կգա: Եթե Սամվել Կարապետյանը չի կարող հային վայել պայքարի տանել ժողովրդին, թող բարի լինի գոնե այնքան հարգել այդ ժողովրդի արժանապատվությունը, որ իր միջակ մանկամսուրին թույլ չտա առանց այդ էլ համբերությունը հատած ժողովրդի նյարդերի հաշվին ինքնահաստատվել: Թող հրապարակային, ողջ խմբիշխանությամբ` չիշխանություն–չընդդիմություն, իրար սեր խոստովանեն, գնան նստեն ԱԺ–ում, տրվեն մեղրամսային իրենց հատուկ տվայտանքներին, կպցնեն թուրքի դաբրոյով տենդերներ, փող աշխատեն, ժողովրդին էլ հանգիստ թողնեն: Չես կարող ժողովրդի սիրուն ապավինելով` ձայն հավաքես ու հաղթես, բայց թշնամու վրա տված պահին` միանաս թշնամուն ու իր հետ միասին բռնաբարես այդ նույն ժողովրդին ու բռնաբարելու ընթացքում էլ վրան մուննաթ գաս ու գոռաս «դե ասա, որ ինձ սիրում ես, չէ՞ որ ես ընդդիմություն եմ»: Չգիտես ինչու, ժողովրդին բռնաբարելիս` օրենքի մեռածերը ոչ մի կաշկանդվածություն չունեն, կարող են մի ողջ Արցախ դատարկել ու տարագրիր դարձնել, բայց հենց գալիս է Արցախը դատարկող թուրքի գլխին Թուր Կեծակի իջեցնելու պահը` միանգամից սկսում են «կաշկանդվել օրենքով»: Էհ, Նիկոլից ինչո՞վ են տարբերվում: 

Ավելին ասեմ, Արամ Վարդևանյանի խոսքերով` ընդդիմությունն «ինքն իրեն կաշկանդում է իրավական շրջանակներով»: Քանի որ նա վերջին հինգ տարիների ընթացքում համաժողովրդական պայքարի մի քանի փուլ ջրած հայտնի ֆանարիկներից է և իրավական աճպարարության հայտնի «վարպետ», ես չեմ կարող այլ ակնկալիք ունենալ նման անիմաստ հայտարարությունից, քան ֆանարիկների երկրորդ սեզոնի բացում:

Ի՞նչ են իրենց արևին ուզում ասել. «ժողովուրդ ջան, ես մեծ սիրով պայքար կանեի, էն էլ օրենքը չի թողնու՞մ»: Իսկապե՞ս փողոցային պայքարն անսահմանադրական ու անօրինական է, թե՞ համազգային պայքարի հետ ոչ մի աղերս չունեցող զանազան–զարմանազան արամավարդևանյանները, արեգահովսեփյանները, գոհարղումաշյանները, իրենց համապատասխան տերերի ուղղորդմամբ, հրահանգ են ստացել ժողովրդին տուն ուղարկել, քանի իրենք «ոչ լեգիտիմի» հետ խորը բազարի մեջ են: Այս կերպարներն այդ մանդատները որ պիտի գրկեն ու գնան ԱԺ` նախապես պայմանավորված սցենարով «ծեծ ուտելու» և ըստ այդմ իրենց ձայն տված ժողովրդին «ծեծ կերցնելու», հոր տնից ե՞ն բերել այդ ձայներն ու մանդատը: Բա չգիտեի՞ն, որ թուրքի ասպատակության ենթակա երկրում են փողոցներում երգել–պարելով «էմոցիոնալ» հայտնի ու անհայտ ձևերով ձայն մուրում: Բա ու՞ր էր իրենց ռացիոնալիզմը նախընտրական փուչիկներ-ծաղիկներ-դրոշակների ժամանակ: Բա բալիկ ջան, եթե դու այդ ստացած ձայնը չես կարող տեղից բարձրացնել ու վճռական պայքարի վերածել, գցելու ես ոտքիդ ու քեզ էլ ջարդես, ազգին էլ, ոնց որ արեց Կարեն Կարապետյանը 2018-ին, ու՞ր ես մեյդան ընկել, ու՞ր ես օրը մեջ մազիդ բիգուդին, դեմքիդ տաս շերտանոց շպարը անընդհատ շտկելով, արամվարդևանյանների դեպքում էլ` տաբատիդ արդուկի գիծն ու ճերմակ վերնաշապիկիդ օձիքը  կամերաների առաջ քաշքշելով ու շտկելով` աքլորային ինքնավստահությամբ դուրս եկել ժողովրդի առաջ ու հեքիաթներ պատմում, թե հունիսի 8-ին ի՛նչ մի գնա–գալիս եմ այլ Հայաստանում են մարդիկ արթնանալու: Բա այսպիսի մանկապարտեզով մարդկանց խաբելն ու ժողովրդին «պարտված» անվանելը Սամվել կարապետյանի պես կայացած մարդուն մի՞թե հարիր է: 

Թե բա մենք օրենքի շրջանակում գնում ենք «ոչ լեգիտիմի» ՍԴ: Թող բարի լինեն նախապես մարդկանց ասել, թե այդ օրը ինչի՞ համար պետք է գան ՍԴ: Եթե օրենքով թույլատրված ցույցերի, շարունակական խաղաղ ու զանգվածային ակցիաների, գործադուլի ու դասադուլի պլաններ չունեն, թող այսօրվանից ԱԶՆՎՈՐԵՆ հայտարարեն. «Ժողովուրդ ջան, կգաք մի քանի ժամ մեր համար մասսովկա կապահովեք, մարդա մեր ճառերով գլխներիդ լոլո կկարդանք այն մասին, թե որքան դավաճան է «ոչ լեգիտիմը», հազար ռակուրսով կամերաների դիմաց կօրորանք ու կշորորանք, իսկ հետո խելոք կգնաք տուն»: Տեսնեմ այդ դեպքում քանի՞ մարդ կգա: Եթե Սամվել Կարապետյանը չի կարող հային վայել պայքարի տանել ժողովրդին, թող բարի լինի գոնե այնքան հարգել այդ ժողովրդի արժանապատվությունը, որ իր միջակ մանկամսուրին թույլ չտա առանց այդ էլ համբերությունը հատած ժողովրդի նյարդերի հաշվին ինքնահաստատվել: Թող հրապարակային, ողջ խմբիշխանությամբ` չիշխանություն–չընդդիմություն, իրար սեր խոստովանեն, գնան նստեն ԱԺ–ում, տրվեն մեղրամսային իրենց հատուկ տվայտանքներին, կպցնեն թուրքի դաբրոյով տենդերներ, փող աշխատեն, ժողովրդին էլ հանգիստ թողնեն: Չես կարող ժողովրդի սիրուն ապավինելով` ձայն հավաքես ու հաղթես, բայց թշնամու վրա տված պահին` միանաս թշնամուն ու իր հետ միասին բռնաբարես այդ նույն ժողովրդին ու բռնաբարելու ընթացքում էլ վրան մուննաթ գաս ու գոռաս «դե ասա, որ ինձ սիրում ես, չէ՞ որ ես ընդդիմություն եմ»: Չգիտես ինչու, ժողովրդին բռնաբարելիս` օրենքի մեռածերը ոչ մի կաշկանդվածություն չունեն, կարող են մի ողջ Արցախ դատարկել ու տարագրիր դարձնել, բայց հենց գալիս է Արցախը դատարկող թուրքի գլխին Թուր Կեծակի իջեցնելու պահը` միանգամից սկսում են «կաշկանդվել օրենքով»: Էհ, Նիկոլից ինչո՞վ են տարբերվում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում