Ռեֆորմիստները դեռ մեկնաբանություն չունեն
ՆերքաղաքականԸնտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերից վեցը հայտարարություն էին տարածել, թե չեն ընդունում եւ կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար եւ մրցակցային բնույթը: Հայտարարության տակ ստորագրել էին` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւ «Ազգային ժողովրդական բեւեռ»-ը: Թե ինչու այդ շարքում չէին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, օրինակ, Ռեֆորմիստների կուսակցությունը, «Իրավունք»-ը փորձեց հետաքրքրվել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ։
— Պարոն Բաբայան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ռեֆորմիստների կուսակցությունը չի միացել վեց կուսակցության տարածած հայտարարությանը:
— Մենք մեկնաբանություն դեռ չունենք։
— Մեկնաբանություն չունեք, թե ինչու չե՞ք միացել վեց կուսակցության հայտարարությանը, թե՞ ընտրությունների արդյունքների լեգիտիմ լինել-չլինելու վերաբերյալ։
— Ընդհանրապես մեկնաբանություն չկա, ինչպես ասում են՝ «без комментариев»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

