Իրենք իրենց նախընտրական ցուցակների վրա վստահություն չունեն
ՆերքաղաքականՔաղաքական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` խորհրդարանական ընդդիմությունը, մանդատները չվերցնելու հետ կապված, հայտնվել է անելանելի վիճակում, դրա համար չի շտապում որոշում կայացնել։
Բանն այն է, որ թե՛ «Հայաստան», թե՛ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքներում վստահ չեն, որ խորհրդարան անցած պատգամավորների մանդատ չվերցնելու դեպքում, իրենց նախընտրական ցուցակների ստորին համարները չեն վերցնի այն։ Սրանով պայմանավորված՝ աջ ու ձախ հորդորում են իրենց իսկ պատգամավորների թեկնածուներին ինքնաբացարկի դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով կանխավ։
Սեփ. լրատվություն

