Հիմա իրենք ասում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն, առաջին արված հայտարարությունը մեր կողմից է հնչել. Սիմոնյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ ԳՈՒՐԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով եւս մասնակցել է 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։
— Պարոն Սիմոնյան, արդեն իսկ վեց քաղաքական ուժ միասնական հայտարարությամբ են հանդես եկել, Դուք չե՞ք պատրաստվում միանալ նրանց:
— Եվ ե՞րբ են իրենք այդ հայտարարությունը արել։ Հունիսի 8-ին` անմիջապես ընտրությունների հաջորդ օրը, ամենակարեւոր հայտարարությունը մենք ենք արել՝ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը: Մնացած ուժերը, որոնք հայտարարություն են արել, այդ թվում նաեւ իշխող ուժը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմնվել են իմ կատարած հայտարարության վրա: Երբ հիմա իրենք ասում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն, առաջին արված հայտարարությունը մեր կողմից է հնչել: Այնպես որ, նրանց ասածները ես մեկնաբանելու կարիք չունեմ: Նրանք սպասում են տեսնեն՝ մենք ի՞նչ կասենք, որ հիմնվեն մեր ասածի վրա։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

