Փորձելու են սեպ խրել ընդդիմության մեջ, հիասթափեցնել ու կոտրել ազգային մտածողությունը՝ չպետք է տուրք տալ դրան․ Շարմազանով

Ներքաղաքական
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
 
«Մի լսեք նիկոլական աղմուկը։
 
Մի հիասթափվեք։
 
Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին,նույնիսկ անասելի ռեպրեսիաների,ստի ու կեղծիքի պայմաններում։
 
ՀՀ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին դեմ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն,Եկեղեցու ու Վեհափառի դեմ արշավին, Անկախության հռչակագրից հրաժարվելուն։
 
Ինչքա՞ն ուզում են Հաջիևի «դեսանտ» գա Հայաստան, հայ ժողովուրդը դեմ է նիկոլիզմի քայլերին։
 
Փորձելու են սեպ խրել ու ականներ դնել ընդդիմության մեջ,հիասթափեցնել ու կոտրել ազգային մտածողությունը՝ չպետք է տուրք տալ դրան։
 
Ընտրողների կեսից ավելին փաստել է,որ Արցախի էջը փակ չէ, Անկախության հռչակագրի էջը փակ չէ, Հայ Եկեղեցու բացառիկ դերակատարման էջը փակ չէ Ցեղասպանության միջազգային ճանաչմխն էջը փակ չէ։
 
Մեզ կարող են ռեպրեսիաների ենթարկել, ճնշել մեր խոսքը, բայց մեր կամքն ու միտքը անհնար է ջարդել։
 
Աստված մեզ ստեղծել է ազատ կամքով»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում