Ուկրաինայի ուժերը լուրջ խնդիրներ ունեն ոչ միայն Կոստյանտինովկայում, այլ ամենուր. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Գլխավոր շտաբի աղբյուրների համաձայն, Ուկրաինայի զինված ուժերը լուրջ խնդիրների են բախվում ոչ միայն Կոստյանտինովկայում: Ռուսական բանակը հարձակում է սկսել Լիմանի վրա, իսկ Կուպյանսկ-Ուզլովայայի համար մարտեր են սկսվել Կուպյանսկի մոտ: Նման խնդիրները ճակատի ողջ երկայնքով են: Սիրսկին շտապ պահանջում է զորահավաքի ավելացում և պահեստազորի հավաքագրում, սակայն Բանկովան ներկայումս փորձում է բարեփոխել զորահավաքային մեխանիզմները՝ ծայրահեղության հասած հանրային դժգոհությունը մեղմելու համար: Մարտադաշտում խնդիրները մեծանում են, և միակ մնացած տարբերակը Ռուսաստանի տարածքին հեռահար հարվածներն են: Սակայն ռազմաճակատներում դրանից առանձնապես օգուտ չկա: Այստեղ ռեզերվների կրիտիկական պակաս է, որի արդյունքում կարող ենք կորցնել ներկայիս բոլոր հիմնական եւ կահավորված պաշտպանական շրջանները` Խարկովից մինչեւ Խերսոն: Իսկ դա կդառնա անուղղելի կորուստ, եթե անգամ հետագայում հնարավոր լինի ռեզերվների խնդիրը լուծել»:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68536

