«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Մանդատագողություն բացահայտ ցինիզմով

Մամուլի տեսություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին նիստն ու դրանից հետո հրապարակված որոշումը լուրջ մտահոգությունների և հանրային հնչեղության տեղիք են տվել։ Չորս ժամ տևած նիստի ավարտին հանձնաժողովը հայտարարեց, որ երեք վիճահարույց տեղամասերում վերաքվեարկություն չի նշանակվելու, քանի որ քվեարկության չեղարկումն իբր էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս պնդումը, սակայն, հակասում է ընտրական գործընթացի հիմնարար տրամաբանությանը և արձանագրված փաստերին։

Հարց է առաջանում՝ էլ ի՞նչ մասշտաբի օրինախախտում կամ ընտրակեղծիք պետք է արձանագրվի, և ուրիշ ի՞նչ գործընթաց պետք է տեղի ունենա, որպեսզի հանձնաժողովն այն վերջապես համարի ընտրությունների արդյունքների խեղաթյուրում և «էական ազդեցություն»։

Երբ հանձնաժողովի ընդամենը մեկ կամայական որոշման պատճառով ապագա խորհրդարանի չորս հիմնական խմբակցություններից մեկն ուղղակիորեն դուրս է մղվում քաղաքական բարձրագույն ամբիոնից, դրանից ավելի ազդեցիկ ու վճռորոշ հետևանք պատկերացնելն անհնար է։ Հենց այդ տեղամասերի արդյունքների չեղարկման պատճառով է, որ ԲՀԿ-ի ստացած ձայները 4,04 %-ից իջել են 3,99%-ի։ Չնչին՝ հարյուրերորդական տոկոսների տարբերությամբ կուսակցությունը հայտնվել է ընտրական շեմից ներքև, ինչի հետևանքով ավելի քան 58000 քաղաքացու քվե փաստացի զրոյացվել է, իսկ այդ քաղաքացիները զրկվել են խորհրդարանական օրինական ներկայացուցչությունից. արդյունքում մի ամբողջ խորհրդարանական խմբակցություն դուրս հանվեց խորհրդարանից։ Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ վարչական դատարանն արդեն իսկ արձանագրել էր վերաքվեարկության անհրաժեշտությունը, ինչը վկայում է գործընթացի իրավական խոցելիության մասին։ Պատահական չէ, որ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ, իրավաբաններ այս ամենը գնահատում են որպես մանդատագողություն:

Նման իրավական կուրությունը և ընտրական ինստիտուտների հանդեպ վստահության խաթարումը, ըստ էության, հակապետական գործընթաց է, որը չի կարող անհետևանք մնալ։ Զրկելով հանրության ընդդիմադիր հատվածին քաղաքական օրինական ճանապարհով՝ խորհրդարանական հարթակում լսելի լինելու հնարավորությունից՝ իշխանությունը փակում է քաղաքական երկխոսության ինստիտուցիոնալ դռները։ Երբ քաղաքացին կորցնում է հավատը սեփական քվեի ուժի հանդեպ, պայքարն օբյեկտիվորեն տեղափոխվում է իրավական դաշտից դուրս և կարող է հանգեցնել լայնածավալ փողոցային պայքարի։ Փորձելով արհեստականորեն ձևավորել սեփական քաղաքական նպատակահարմարությանը համապատասխանող խորհրդարան՝ իշխող համակարգը դանդաղ գործողության ռումբ է տեղադրում սեփական հիմքերի տակ, քանի որ հանրային կուտակված դժգոհությունն ի վերջո կայունության խաթարման և փողոցում ընդդիմադիր լայն զանգվածների մոբիլիզացման պատճառ է դառնալու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68530 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան