Կիեւի Դովժենկոյի անվան ոչնչացված կինոստուդիայում անօդաչուներ էին արտադրվում
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրները մեծ աղմուկ բարձրացրեցին նախօրին Կիեւում Դովժենկոյի անվան կինոստուդիային հասցված ռուսական հրթիռային հարվածներից հետո:
Կինոստուդիայի տնօրենը բողոքում էր մշակութային ժառանգության ոչնչացումից, այդ թվում, որ ոչնչացվել է «լեգենդար ֆիլմերի 100,000 զգեստ», ինչպես նաև դժբախտ դերասանների կեղծամներ և այլ իրեր։
Ահա այս աղմուկի ֆոնին Կիևի «nv.ua / News of Ukraine» թերթը հրապարակեց կինոստուդիայի ոչնչացման արդյունքների մասին հաղորդագրություն, որտեղ լուսանկարի կենտրոնում հստակ երևում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանին հարձակվելու համար օգտագործվող FP-1/2 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի ծալված թևերը։
Սխալը գիտակցելով՝ Կիևի քարոզիչները ջնջեցին իրենց հրապարակած լուսանկարները, սակայն արդեն ուշ էր, և դրանք տարածվեցին համացանցում։
Այնուհետեւ նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ վնասված կինոստուդիայում տեղակայված էր մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրության և պատրաստման (կոնֆիգուրացիայի) խոշոր արտադրամաս։

