«Ալյանս»-ը դիմել է ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին
Ներքաղաքական«Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է․
«Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է 2026 թվականի հունիսի 7֊ի խորհրդարանական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ ընտրախաղտումները, կեղծիքները և ընդիմադիր ուժերի նկատմամբ տարատեսակ բռնաճնշումները ու ձայների միտումնավոր նվազեցման հանցավոր երևույթները։
Ելնելով վերոգրյալից, հորդորում ենք ընտրություններում բոլոր մասնակցող քաղաքական ուժերին տեր կանգնել իրենց վստահված ձայներին և օրենքով սահմանված կարգով պահանջել վերահաշվարկ։
Չճանաչել և բոյկոտել իր տեսակով այս խայտառակ ու կեղծված ընտրությունների արդյունքները և նախաձեռնել բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Ալյանս Առաջադիմական Ցենտիստական կուսակցությունը իր ողջ կարողություններով և հնարավորություններով իր լիակատար աջակցությունը և պատրաստակամությունն է հայտնում բոլոր այն ուժերին, որոնք կգնան սկզբունքային պայքարի, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի և արժանավայել կյանքի, հանուն ազգի և ազգայինի»։

