Ռուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր ձեռքբերում ունեն Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր ձեռքբերում ունեն Կոնստանտինովկայի ճակատում:
Այսպես, ռուսները Կոնստանտինովկայի արեըւելյան թեւում գրավել են Դոլգայա Բալկան եւ նրա հարակից տիրույթը (Քարտեզում)։
Շարունակելով հարձակումը, ռուսնեևրը դուրս են եկել Նիկոլայպոլե փոքրիկ բնակավայր: Սրա կարեւորությունն այն է, որ հարավային ուղղությամբ մինչեւ Դրուժովկա առանցքային հանգույցը այլեւս չկան բնակավայրեր, որոնք շուրջ ուկրաինական ուժերը կկարողանան պաշտպանություն կազմակերպել: Այսինքն, Նիկոլայպոլեն գրավելու դեպքում ռուսները հնարավորություն են ստանում դուրս գալ ուղիղ Դրուժեվկայի հարավ` շրջանցելով Ալքեսեեւո–Դրուժովկան արեւմուտքից: Այն դեպքում, երբ ներկա պահին ռուսները գրեթե ավարտում են Կոնստանտինովկայի գրավումը, որից հետո կզարգացնեն հարձակումը դեպի Ալքեսեեւո–Դրուժովկայի արեւելյան գոտի::
Արդյունքում, լուրջ խնդիր է ստեղծվում Դրուժովկայի համար, որից այն կողմ Կրակատորսկի գոտին է:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68514

