«Ոսկե ծիրանի» ` 12+ պղծված պտուղներն արգելվե՞լ են

Արխիվ 16-20

«Ոսկե ծիրան» երեւանյան 14-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 9-16-ը: Թեպետ այս փառատոնի շրջանակներում յուրաքանչյուր տարի կազմակերպիչներն իրենց պարտքն են համարել գոնե մեկ անդրադարձ կատարել ԼԳՏԲ-ներին (լեսբիներ, գեյեր, տրանսգենդերներ եւ բիսեքսուալներ), բայց պարզվեց, որ այս տարի ախորժակներն ավելի է բացվել. փառատոնի շրջանակներում, հուլիսի 13-ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում,  նախատեսվում է ցուցադրել այլասերվածների եւ այլասերվածության մասին պատմող երկու ֆիլմ: Առաջինը իրանցի ռեժիսոր` Փուրիա Հեյդարի «Ծիրանի այգիներ» «գեղարվեստական» ֆիլմն է` հայ դերասանների մասնակցությամբ: 2016 թվականին արտադրված եւ աշխարհի 15 երկրներում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Վրաստան եւ այլն, ցուցադրված այս ֆիլմը, մասնակցելով 30 ԼԳԲՏ կինոփառատոների, արժանացել է 5 մրցանակի` այդ թվում նաեւ հանդիսատեսի համակրանքի:

ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՈՐ ՖԻԼՄԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԵՆ 

Ֆիլմը պատմում է Իրանից Հայաստան եկած տրանսվիստիտի եւ հայաստանցի միասեռականի «սիրո» եւ ամուսնության պատմությունը: Ֆիլմում ԱՄՆ-ում բնակվող տղան, որը սիրահարվում է հայաստանցի աղջկան, պարզվում է, որ աղջիկ է, սակայն սիրում է հայ աղջկան եւ հանուն այդ մեծ «սիրո», գնում է Իրան եւ փոխում սեռը: Ֆիլմի հերոսը ԱՄՆ-ից գալիս է Հայաստան` աղջկան հանդիպելու, սկզբում չի ասում` ով է եւ որտեղից է եկել, ամբողջ ֆիլմի ընթացքն այն է, որ հանուն այդ աղջկա սիրո է նա գնում Իրան, ենթարկվում վիրահատության` դառնում տղա, որպեսզի գա եւ ամուսնանա աղջկա հետ: Սկզբում հայ աղջկա ծնողները դեմ են լինում, սակայն ի վերջո գալիս են համաձայնության: Տարօրինակն այն է, որ ֆիլմի կիզակետում հայերն են, եւ հենց Հայաստանում է նկարահանվել, այն էլ` որոշ անվանի հայ դերասանների մասնակցությամբ:

«ԻՐԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

Image may contain: 4 people, people standing, sunglasses and outdoorԻ դեպ, Իրանում արգելվել է ֆիլմի ե՛ւ նկարահանումը, ե՛ւ ցուցադրությունը: Նույնիսկ պահանջել են որոշ հատվածներ կրճատել, գուցե, այդ դեպքում թույլատրեն ցուցադրել ֆիլմը: Հայաստանում եւս ֆիլմի պրեմիերան հեշտ չի ընթացել` երեւանյան ոչ մի կինոթատրոն չի համաձայնել, որպեսզի պրեմիերան տեղի ունենա իրենց մոտ: Ասում են` ֆիլմին նույնիսկ դեմ է եղել հայկական ողջ կինոմատոգրաֆիան: Ամեն դեպքում, երկար բանակցություններից ու փնտրտուքներից հետո ֆիլմի պրեմիերայի համար համաձանել է տարածք տրամադրել միայն «Երեւան մոլի» «Կինոպարկը»:
Ամեն դեպքում, որպես այդպիսին, ֆիլմն ուղղակիորեն թե անուղղակիորեն, այլասերվածության քարոզչություն է, որով փորձ է արվում այլասերել հայ հասարակությանը` դարձնելով տվյալ երեւույթը սովորական եւ ընդունելի:

ԵՐԿՈՒ ՖԻԼՄԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՇՎԱԾ Է 12+, ԱՅՍԻՆՔՆ` ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՏԵԼ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ

Սակայն «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն այս ֆիլմով չեն սահմանափակվել, ծրագրում ընդգրկել են նաեւ ռեժիսոր Գագիկ Ղազարէի «Լսիր ինձ» փաստավավերագրական ֆիլմը` Հայաստանում Արեւմուտքի գրանտներով գործող, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ եւ այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «ՓԻՆԿ Արմենիա» հասարակական կազմակերպության պատվերով: «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցչի մասին, որոնք պատմում են, թե ինչպես դարձան այդպիսին եւ ինչ երջանիկ են: Ուշագրավ է, որ 2 ֆիլմերի դեպքում էլ նշված է 12+, այսինքն` դրանք կարող են դիտել նաեւ անչափահասները: 

ԻՆՉՈ՞Ւ «ԳԱԹԱ» ԲԵՆԴԸ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԳՐԵՑ ԼԳԲՏ ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ

Հայերի մասնակցությամբ իրանցի ռեժիսորի նկարահանած «Ծիրանի այգիներ» ֆիլմի երաժշտության հեղինակը ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ Image may contain: 3 people, beard and indoorՄԱՆՈՒԿՅԱՆԻ ղեկավարած «Գաթա» բենդն է. «Իրավունքի» հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանը հաստատեց, որ համագործակցել են ֆիլմի հետ եւ շեշտեց. «Որպես քրիստոնյա` ես իմ քարոզն եմ տանում, նրանք էլ` որպես գեյ, իրենց քարոզն են անում: Մարդիկ կան, որ փողի գերի են, ես գերի չեմ, թեպետ` փողի կարիք շատ ունեմ: Իսկ գործի առումով, որպես քրիստոնյա, աշխատում եմ հոգեբանորեն իմ կերպարով, անելիքներով մնալ առողջ կերպարի մեջ` այդպիսով, հիվանդ միջավայրը փորձեմ իմ կերպարով առողջացնել: Ինչպես առօրյայում` կարող եմ հայտնվել հիվանդ միջավայրում, կարող եմ դրան գնալ գիտակցաբար, որպեսզի վիճակը հասկանամ, ինչպես բժիշկներն են, ինչ-որ ելք գտնեմ` երգերով բուժեմ նրանց: Ինձ կարող եք տեսնել շատ անառակ մարդկանց կողքին, Քրիստոսն ինչպե՞ս էր հայտնվում տկարների, անառակների կողքին, մեկ-մեկ անառակ մարդիկ ավելի լիարժեք իդեալ են, քան դաստիարակված դիպլոմավոր անառակները...»:
Ըստ զրուցակցի` պատվիրատուները` ֆիլմի հեղինակները, ցանկացել են, որ Ա. Մանուկյանը երգի ֆիլմի ընթացքում. «Նախ, իրականում, մինչեւ մեզ մոտ գալը, այլ մարդկանց են դիմել, որոնք մեծ գումարներ են պահանջել: Բայց մենք շատ գումար չպահանջեցինք` վճարված գումարով տեխնիկական մի քանի հարցեր ենք լուծել: Եթե գումար աշխատելու լինեի, վաղուց կաշխատեի` հազար տեսակ բաներ անելով: Նորից եմ կրկնում, գումարի մեծ կարիք ունեմ, բայց հանուն գումարի չեմ արել: Իրենք շատ էին ուզում, որ ֆիլմում երգեի, ուզում էին երգեցողություն լիներ, սակայն «Գաթա» բենդի Գարիկը` տնօրենը, չթողեց, ասաց` միայն երաժշտությունը կգրենք եւ վերջ: Տեղյակ չենք եղել` ի՞նչ փառատոնի է մասնակցել, ո՞ւր են տարել, ի՞նչ է եղել: Մեր խմբի նպատակն այն է, որ առողջ երաժշտություն մատուցենք, իսկ թե տվյալ ֆիլմն ինչ նպատակ է հետապնդում, ինչ են խոսում, ինձ չի հետաքրքրում, այնքան բաներ եմ կյանքում տեսել, որ դրանք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում: Մեր նպատակը մեկն է` առողջ երգ ու երաժշտություն քարոզելը: Իսկ թե իրենք ինչ են ուզում անել` իրենց խնդիրն է: Հազար տարի է աշխատում եմ, մեկը չի հարցնում, թե ինչո՞վ կարող եմ օգնել: Այսօր էլ արյան գնով մի բան եմ անում, ինչպես Ավետարանն է ասում` պարապ տեղն անունս մի՛ տվեք: Թող հիվանդ «գոմիկների» հարցերը լուծեն, հետո գան իրենց հետ կբացատրվեմ, թե ինչու եմ երաժշտություն գրել»: 
Ա. Մանուկյանը նաեւ փոխանցեց, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերային հրավեր ստացել են, սակայն ներկա չեն եղել զբաղվածության պատճառով, բայց մինչ երաժշտությունը գրելը, դիտել են ֆիլմն ու դրա հիման վրա երաժշտություն գրել: Ըստ Ա. Մանուկյանի` ֆիլմում արտառոց բան չի նկատել, միայն, նրա փոխանցմամբ, ինչ-որ մի դրվագ է նկատել եւ մուսուլմանի ու Քրիստոնյայի սիրո մասին Աստվածաշնչից օրինակ պատմել ռեժիսորին. «Սերը զորեղ է, բայց կա բարոյական թասիբ, հատկապես մեր հայ ժողովրդի մեջ, որն ամեն ինչից վեր է: Թույլ չի տվել, թեկուզ առողջ ազգերի մեջ, որ մուսուլմանն ու քրիստոնյան կարողանան ամուսնանալ: Քրիստոնեությունն ինձ համար մեծ աշխարհ է, մարդն ինձ համար մարդ է իր ամեն ինչով: Որպես մարդ, իմ անցուդարձով, տկարին տեսնում են տկար, որին ուզում եմ օգնել, չարին` չար, որին ձգտում եմ բարիացնել, առողջ մարդուն տեսնում` ուրախանում եմ: Փորձում եմ յուրաքանչյուր արարածի ընկալել, ընդունել իր ձեւով եւ փորձել օգնել նրան դուրս գալ այդ իրավիճակից»,- եզրափակեց Ա. Մանուկյանը:

«ԴԵՄ ԵՄ ՍԵՌԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ...»

Image may contain: 1 person, sitting, beard and drinkՊահպանողական ու ազգապահպան իր տեսակով ու կերտած դերերով մշտապես աչքի ընկնող Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ այս ֆիլմում մարմնավորում է հորեղբոր կերպարը, ով սկզբում թեպետ դեմ է լինում եղբոր դստեր սեռափոխված փեսացուին, սակայն վերջում գալիս է փոխհամաձայնության: 
- Պարոն Սարգսյան, չե՞ք կարծում, որ ֆիլմը կազդի մեր ազգային արժեքների վրա:
- Սա մարդու անձնական գործն է, եթե նա լիներ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, համաձայն կլինեի ձեր ասածի հետ: Ճիշտ է, սեռափոխությունը Աստծուն դեմ արարք է, ինչպես պլաստիկ վիրահատությունը: Այստեղ սեռափոխության նպատակը սերն է, նման թեմայով ֆիլմ կարող է լինել, եւ այդ ֆիլմում ոչ մի անբարոյականություն չկա: Կրկնում եմ` սեռափոխությունն Աստծուն դեմ է, եթե մարդն Աստծո կողմից ծնվել է այդ սեռով, ուրեմն պետք է մնա այդ սեռից, բայց եթե մարդը հանուն սիրո գնում է սեռափոխության` վիրահատության միջոցով, ընդունելի է: Դեմ եմ սեռափոխությանը, բայց ֆիլմը քարոզչություն չեմ համարում, որովհետեւ ֆիլմում այդ մարդը հանուն սիրո գնում է սեռափոխության` դառնա տղամարդ, որպեսզի ամուսնանա սիրած աղջկա հետ:
- Այսինքն` մեր հայ իրականության մեջ, եթե նման բան լինի, Դուք նորմա՞լ կընդունեք:
- Գուցե մեկ-երկու մասնավոր դեպքեր լինեն, բայց ոչ թե հենց վաղը այս ֆիլմը տեսնելուց հետո մարդիկ հոտերով կգնան կսեռափոխվեն: Այս ֆիլմը հրապուրված երիտասարդության համար չէ, այլ` լուրջ, մտածող մարդկանց: Ընդանրապես դեմ եմ նման բաների, որովհետեւ Աստծո դեմ է, ընդունելի է այն առումով, եթե իրոք սերը մեծ է եւ հանուն սիրո գնում է այդ քայլի:
- Իսկ ֆիլմում նկարահանվել եք ընկերակա՞ն հիմունքներով, թե վճարել են:
- Ոչ, մարդիկ վճարել են, մեր հայերի նման չեն վճարել, նորմալ էլ վճարել են:

ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵ՞Լ Է

Այնուամենայնիվ, երբ հոդվածը պատրաստ էր տպագրության, տեղեկացանք, որ ֆիլմերը հանվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ցանկից: Այդ ժամանակ կինոփառատոնի կայքից երկու ֆիլմերն էլ անհետացան ցուցադրվող ֆիլմացանկից, մինչդեռ ժամեր առաջ առկա էին: Պատճառները պարզելու համար զանգահարեցինք կինոփառատոնի գլխավոր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, սակայն վերջինս ասաց, որ լավ չի լսում մեր ձայնը, բայց պարբերաբար հարցնում էր, թե ով է զանգահարողը: Թեպետ «լավ չէր լսում» մեզ, բայց երբ լսեց, որ զանգը «Իրավունք» թերթից է, ասաց. «Ոչինչ չեմ լսում, զանգահարեք ինձ ավելի ուշ»: Ինչեւէ, ստիպված զանգահարեցինք փառատոնի գրասենյակ, որտեղ մեզ մամլո ծառայությունից պատասխանեցին. «Կայքից հանվել են, բայց հավանաբար կցուցադրվեն»,- ապա. «Դուք աղմուկ բարձրացրած ֆիլմի մասի՞ն եք խոսում, չգիտեմ` ինչպես մեկնաբանեմ: Ինքս ֆիլմը չեմ տեսել, վաղը զանգահարեք, հստակ կպատասխանենք»: 

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հուդան գերեզմանից չի ծափահարում, այլ սարսռում է. միջազգայնագետ Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ