«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տակնուվրա են արել ԱԱԾ գնդապետի կալանավորված որդու բանտախուցը․ ինչ են փնտրել

Իրավական

Դիմակավորված գրոհ ԱԱԾ գնդապետ Միհրան Մովսիսյանի որդու խուցում․ լարված վիճակ Նուբարաշենի բանտի 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում․ ի՞նչ են փնտրել

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 14-ին Նուբարաշենի բանտի ծառայողները դիմակավորված «գրոհել» են Նուբարաշենի բանտի 7-րդ մասնաշենքի 12-րդ խուցը։ Դիմակավորված իրավապահների գործողությունների մասին ահազանգել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ ԱԱԾ գնդապետ Միհրան Մովսիսյանի որդին Ռոբերտ Մովսիսյանը, որը գտնվում է Նուբարաշենի բանտում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ տակնուվրա են արել խուցերը, ՔԿ ծառայողները եղել են դիմակավորված։ Իրավապահների գործողությունների մասին նաև ահազանգել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը և հայտնել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացել։

«Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով։ Նշվում է, որ խցերից մեկում՝ մասնավորապես 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում, անձնական իրերը թափվել են հատակին, ինչն առաջացրել է լարված իրավիճակ։

Ինձ նաև տեղեկացրել են, որ տեղի ունեցածի հետևանքով հուզական ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ»։

Ի պատասխան ահազանգի՝ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ինչպես և մյուս քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթներից բխող պարտականությունները, այդ թվում՝ խուզարկություններ՝ արգելված իրերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Միհրան Մովսիսյանը 2016 թվականին ձերբակալվել էր՝ Հայաստանից 200 մլն դոլարի ուրան հանելու և ապօրինի ճանապարհով Թբիլիսիում իրացնելու գործով։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան