Վնասվել է Կիեւի Պեչերսկի Լավրան՝ դարավոր պատմություն ունեցող սրբավայրը
ՄիջազգայինԱյս գիշեր Կիևը կրկին ենթարկվեց զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Հայոց թեմում հոգևոր ծառայություն իրականացնող Արժանապատիվ ՏԵՐ ԱՐՏԱՇԵՍ քահանա ՀԱԿՈԲՅԱՆԸ:
«Տուժել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ, կան զոհեր և վիրավորներ։ Վնասվել է նաև Կիևի Պեչերսկի Լավրան՝ դարավոր պատմություն ունեցող սրբավայրը, որը կարևոր հոգևոր նշանակություն ունի միլիոնավոր հավատացյալների համար։ Պատերազմը ցավ և ավերածություն է բերում բոլորին՝ անկախ ազգությունից, լեզվից կամ կրոնական պատկանելությունից», - գրել է նա։

