ՈՎ Է ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ
Օրերս ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, թե ինչպես են ձերբակալում Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծության մեջ կասկածվող անձին, նա Գյումրիի Մուշ թաղամասի 41֊ամյա բնակիչ է։ Հայտնի դարձավ, որ կասկածյալը Գ. Ա. - ն է, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։ Թե ինչն է եղել պատճառը, իրավապահները կպարզեն շուտով։
Հանցագործությունը կատարվել է ցերեկային ժամի հունիսի 9֊ին, ժամը 15։00֊ի սահմաններում, այն որակվել է միջին ծանրության, նախաձեռնվել է քրեական վարույթ, ՀՀ քրեական օրենսգրքի 301֊րդ հոդվածի 1֊ին մասի հատկանիշներով։

