Մանդատ ստանալը չի խանգարում, որ ընդունեն՝ գործընթացը կեղծված է.Սահմանադրագետ

Հանդիպում

Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են, որ ընտրություններն անցել են խախտումներով, ուղեկցվել բռնաճնշումներով, հետևաբար՝ պետք է վիճարկել առհասարակ դրանց օրինականությունը։ Ի դեպ, «Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտնել է՝ կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները:

3 հանգամանք կա․ առաջինը՝ ապացույցների բազան, որն այս պահի դրությամբ, ըստ արձանագրումների, որոնց ծանոթանում ենք ըստ ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի հրապարակումների, բավականին մեծ է։ Ու եթե դա ամբողջացվի, համակարգվի, ակնհայտ է դառնում՝ այս ընտրությունները չեն կարող լինել արդար, թափանցիկ, քանի որ այդ խախտումների ծավալն այնպիսին է, որ ազդել է արդյունքների վրա։ Միայն այն փաստը, որ, ըստ էության, բոլոր վերահաշվարկների արդյունքում հայտնաբերվել են խնդիրներ, արդեն իսկ ապացուցում է նվազագույնը՝ կազմակերպչական խնդիրները և կազմակերպման որակը։

Երկրորդը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանից ակնկալիքին․ մինիմալ սպասումն այն է, որ դատական նիստով հնարավոր լինի ուղղակիորեն ցույց տալ այս կեղծիքները, որպեսզի ժողովուրդը միայն քաղաքական խոսույթից դրա մասին չտեղեկացվի, այլ հստակ տեսնի, որ կա խնդիր։ Չեմ բացառում, որ, եթե այդ ժամանակ լինի բավարար քաղաքական, քաղաքացիական ակտիվություն, Սահմանադրական դատարանը նաև, իր ամեն ինչով հանդերձ՝ այլ որոշում կայացնի։

Այլ որոշումը, սա արդեն 3-րդ կետն է, կարող է լինել սահմանափակ քննադատող որոշումից, որ, օրինակ, ընտրությունը արդար չի եղել, վերջացրած՝ ընտրությունը անվավեր ճանաչելով; Վերջինի հավանականությունը շատ փոքր եմ գնահատում, սակայն չեմ բացառում։ Իսկ փոքր հավանականությունը, ոչ թե ապացուցողական դաշտի, այլ Սահմանադրական դատարանի կառուցվածքի խնդիրներով է պայմանավորված:

Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցն էլ, ըստ սահմանադրագետի.

-Այս պարագայում ունեմ հստակ պատկերացում, որ մանդատներ չվերցնելը տարբերակ չէ, բայց մեկ «բայց»-ով․ սա ենթադրում է, որ դրանից առաջ պետք է իմ ասած գործընթացը լինի, պետք է բոլորի համար շատ ակնհայտ լինի կեղծիքը, և եթե բոլորի համար շատ ակնհայտ հնարավոր եղավ ցույց տալ կեղծիքը, այդտեղ քննարկումը մանդատ վերցնել-չվերցնելու հարցի շուրջ չի լինելու․ մանդատ վերցնելու գործիքը չի խնդիրը, այլ հանդարտ պառլամենտ չգնալու գործիքն է։ Այսինքն`այդ մանդատ ստանալը չի խանգարում, որ ընդունեն՝ գործընթացը կեղծված է, և դրա շրջանակներում քաղաքական գործունեությունը, քաղաքական ակտիվությունը շարունակվի, որովհետև ցանկացած քաղաքական գործընթաց, որը տեղի կունենա, եթե Սահմանադրական դատարանի որոշումը այն չի, որը անվավեր կճանաչի և նոր ընտրություններ, նոր քվեարկություն կնշանակի, համապատասխանաբար ենթադրում է, որ պետք է լինի ինչ-որ այլ պրոցես՝ կարող է լինել կա՛մ հրաժարական, կա՛մ վստահության գործընթաց, բայց այդ ամբողջ պրոցեսների համար, միևնույն է, պետք է լինի պառլամենտում ներկայացվածություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում