Մենք կսովորեցնենք հարգել եւ չվաճառել ընտրողի քվեն. «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ

Վեց քաղաքական ուժ միասնական հայտարարությամբ են հանդես եկել, արձանագրելով, որ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։ Արդյո՞ք «ԴՕԿ» կուսակցության հետ այս հարցը քննարկվել է, եթե այո, ինչո՞ւ չի միացել այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, հայտնի իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ. 

- «ԴՕԿ» կուսակցությունը ողջունում է ցանկացած քաղաքական ուժի կողմից արված այն հայտարարությունը, որը կասկածի տակ է դնում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը և արձանագրում է, որ ընտրական գործընթացը չի համապատասխանել ազատ, արդար և մրցակցային ընտրությունների չափանիշներին։ Վեց քաղաքական ուժերի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ  հարցեր ունեն ոչ միայն «ԴՕԿ» կուսակցությունը, այլև տարբեր քաղաքական դերակատարներ։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ հայտարարության շուրջ քննարկումներ եղել են ԴՕԿ կուսակցության հետ, ապա պաշտոնական ձևաչափով նման առաջարկ կամ քննարկում չենք ունեցել։ Եթե նման նախաձեռնությամբ մեզ դիմեին, մենք,  կքննարկեինք դրա բովանդակությունն ու նպատակները։
«ԴՕԿ» կուսակցությունն ունի իր հստակ քաղաքական և իրավական օրակարգը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգերը, արձանագրված խախտումները և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության անկումը պահանջում են ոչ միայն քաղաքական գնահատական, այլև իրավական հետևանքներ։
Հենց այդ պատճառով ԴՕԿ կուսակցությունը խնդիրը տեղափոխել է նաև իրավական հարթություն և Սահմանադրական դատարանում ներկայացնել այն փաստերն ու ապացույցները, որոնք, էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Մեր նպատակը հայտարարություններին միանալը չէ, այլ իրավական ճանապարհով հասնել ճշմարտության բացահայտմանը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը։
Եթե տարբեր քաղաքական ուժեր ունեն նույն մտահոգությունները և պատրաստ են պաշտպանել ընտրողի ազատ կամարտահայտության իրավունքը, դա կարող է միայն ողջունելի լինել։ ԴՕԿ կուսակցությունը գործում է ինքնուրույն, իր պատասխանատվությամբ , Այս ընտրությունները չենք համարում լեգիտիմ։ Փոշիացվել  է մեր  ընտրողների վաթսուն և ավել տոկոս ձայները, ինչն էլ էական ազդեցություն է թողեկ ընտրությունների արդյունքների վրա,ինչի վերաբերյալ փաստերն ու փաստարկները կներկայացվի սահնանադրական դատարանին։Մի փոքր համբերություն և դուք կտեսնեք բոլոր այն ստահակներին ,ովքեր փոշիացրեցին «ԴՕԿ» Կուսակցության ձայները։ Ավելին ,կուսակցությունը հետամուտ է լինելու ,որպեսզի վերաքվեարկության ժամանակ  կասեցվի տվյալ քաղաքական միավորների գործնեությունը։ Մենք կսովորեցնենք հարգել ընտրողի քվեն։ Մենք կմտցնենք մշակույթ' չվաճառել իրավունքը։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում