«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրենքով սահմանված կարգով ծառայողներն իրականացրել են իրենց գործառույթներից բխող պարտականությունները. ՔԿԾ-ն` մամուլում տեղ գտած լուրերի մասին
ԻրավականՆախօրեին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ իբրեւ թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով:
Վերը նշված լուրի իսկությունը պարզելու նպատակով «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանից, ով փաստեց, որը նշված «նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով» արտահայտությունները իրականության հետ աղերս չունեն.
-«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ինչպես և մյուս քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթներից բխող պարտականությունները, այդ թվում՝ խուզարկություններ արգելված իրերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում:

