Իրանը չի պարտավորվում է միջուկային զենք ստեղծել, ԱՄՆ-ն՝ ապասառեցնել Իրանի 24 մլդ դոլարի ակտիվները
ՄիջազգայինԻրանում բացահայտել են ԱՄՆ-ի հետ գործարքի մանրամասները: Իրանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել, թե ինչ կետեր են ներառվում համաձայնագրում:
Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից.
1․ Ռազմական գործողությունների հրատապ և անժամկետ դադարեցում բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Լիբանանում։
2․ ԱՄՆ-ի երաշխիքներն Իրանի ներքին գործերին չմիջամտելու և Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ։
3․ Ծովային շրջափակման ամբողջական վերացում 30 օրվա ընթացքում։
4․ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումը Մերձավոր Արևելքից՝ Իրանի մերձակա տարածքներից։
5․ Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնումը։
6․ Իրանական նավթի արտահանման սահմանափակումների դադարեցում։
7․ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստում են 300 միլիարդ դոլարի ծրագիր՝ Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։
8․ Վերջնական համաձայնագիր պատրաստելու համար 60-օրյա ժամկետով բանակցություններ։
9․ Թեհրանի հանձնառությունը` հրաժարվել միջուկային զենքի արտադրությունից։
10․ Վաշինգտոնի պարտավորությունը՝ բանակցությունների ընթացքում լրացուցիչ պատժամիջոցներ չկիրառելու կամ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը չմեծացնելու վերաբերյալ։
11․ Իրանի 24 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցում։
12․ Համաձայնագրերի կատարման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում;
13․ Վերջնական համաձայնագրի հաստատումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
14․ Վերջնական բանակցությունները կսկսվեն միայն Իրանի սառեցված ակտիվների կեսի ապասառեցման, նավթային պատժամիջոցների մեղմացման և ծովային շրջափակման վերացման պարագայում։

