Հայտնի չէ, թե կոնկրետ ինչի տակ են ստորագրել Իրանը եւ ԱՄՆ-ն

Միջազգային

Դեռ պաշտոնապես ներկայացված չէ, թե կոնկրետ ինչ համաձայնագիր են ստորագրել Իրանը եւ ԱՄՆ-ն: Միայն կան հայտարարություններ, որ համաձայնագրի ամբողջական տեքստը կներկայացվի այս ուրբաթ դրա վերջնական ստորագրումից հետո:

Կան միայն մոտավոր նախնական տեղեկություններ տարբեր առանցքային հարցերի մասին: Մասնավորապես, ըստ Իրանի փոխարտգործնախարար Ղարիբաբադի. «Մեր պարտավորությունները կսկսվեն ուրբաթ օրը»:

Իսկ մինչ այդ պետք է նախ` տեղի ունենա Իսրայելի զորքերի դուրսբերումը Լիբանանի սահմաններից և շրջափակման անհապաղ վերացումը:

Խոսակցություններ կան, որ համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նողուցով անցման իրավական դաշտի կարգավորում Իրանի և Օմանի համագործակցությամբ։ 

Դատելով Ղարիբաբադիի հայտարարություններից, ենթադրվում է, որ 60-օրյա բանակցային ժամանակահատվածում կքննարկվեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների ամբողջական վերացման հարցերը՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդական, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի որոշումների դադարեցման հարցերը։

Եթե ​​վերջնական համաձայնություն ձեռք բերվի, բոլոր պատժամիջոցները կհանվեն։

Իսկ ի՞նչ է լինելու, եթե համաձայնություն չլինի: Կամ, օրինակ, ՄԱԿ ԱԽ անդամ հանդիսացող երկրներից մեկը, ասենք` Բրիտանիան վետո կիրառի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցով:

60 օրվա ընթացքում բանակցությունների երկրորդ առանցքային հարցը կլինի միջուկային ծրագիրը։ Այստեղ եւս հարցականներ կան. ո՞րն է գոնե մոտավոր երաշխիքը, որ վերջնական համաձայնություն կլինի: Ու եթե այդպես էլ լեզու չգտնեն, նշանակո՞ւմ է, որ ողջ աշխատանքը ջուրն է լցվելու:

Մեկ այլ խնդիր է լինելու երկու կողմերի պարտավորությունների կատարման և կատարման մոնիտորինգի մեխանիզմների որոշումը։ 

Այսպիսով, այն մոտավոր տեղեկությունները, որոնք կան համաձայնագրի մասին, հուշում են, որ այնտեղ ներառված են ընդհանրական թեզեր, այդ թվում` ամենակարեւոր հարցերի շուրջ: Այսինքն, բոլոր հիմնական հարցերի լուծումները ոչ թե պարզապես հետաձգված են` թողնվելով 60-օրյա բանակցություններին, այլ նաեւ այդ լուծումները որոշ դեպքերում կախված են համաձայնագրի հետ որեւէ ուղիղ առնչություն, պարտավորություն չունեցող կողմերից: Լիբանանի հարցը` Նեթանյահույից, ՄԱԿ-ի որոշումների հարցը` ԱԽ մշտական անդամներից եւ այլն:

Ամեն դեպքում, կարեւոր է համաձայնագրի ամբողջական տեքստի հրապարակումը, որն ավելի ռեսլ պատկերացումներ կտա սպասելիքների մասով:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68480 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում