Իրանի Գերագույն Ազգային Անվտանգության Խորհրուրդը հաստատել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
ՄիջազգայինԻրանի Գերագույն Ազգային Անվտանգության Խորհրուրդը հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով պատերազմի ավարտի մասին.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ իր նահատակ առաջնորդի գլխավորությամբ, հաղթանակ է տարել ամերիկա-սիոնիստական թշնամու նկատմամբ, և Իսլամական հեղափոխության Գերագույն Առաջնորդի (Աստված պահապան լինի նրան) գլխավորությամբ, ժողովրդի աջակցությամբ և իսլամի զինվորների ջանքերով, ամիսներ տևած բարդ և ինտենսիվ բանակցություններից հետո, և Գերագույն Ազգային Անվտանգության Խորհրդի որոշման հիման վրա, ավարտել է հունիսի 14-ի երեկոյան Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի (Իսլամաբադի բանակցություններ) ավարտման բանակցությունների արդյունքների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի (ՓՀ) տեքստը։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ պատերազմը և ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, անմիջապես և վերջնականապես կդադարեցվեն՝ սկսած այսօր երեկոյան։ Ավելին, Իրանի դեմ ծովային շրջափակումը անմիջապես և ամբողջությամբ կվերացվի։
Այս ՓՀ-ի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին։
Վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կհետաձգվեն մինչև մյուս կողմը կատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։
Իրանի Իսլամական Հանրապետությունը իր երախտագիտությունն է հայտնում Պակիստանի Իսլամական Հանրապետությանը և Կատարի պետությանը նրանց ջանքերի համար»։

