ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կնքվել է
ՄիջազգայինԱյսպիսով, ուշ գիշերին Պակիստանի վարչապետը հայտաչրարեց, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կնքվել է։ «Ինտենսիվ բանակցություններից հետո մենք ուրախ ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիր է կնքվել։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։ Համաձայնագիրը ստորագրվել է առցանց։ Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայում»։
Այնուհետեւ լուրը հաստատեց Թրամփը. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնագիրն այժմ ավարտված է։ Շնորհավորում եմ բոլորին։ Ես այժմ լիովին լիազորում եմ Հորմուզի նեղուցի անարգել բացումը և միաժամանակ լիազորում եմ ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից ծովային շրջափակման անհապաղ վերացումը»։
Իրանը եւս հայտնեց հաշտության մասին։ Միացյալ Նահանգները ստիպված եղան ստորագրել համաձայնագիր՝ Իրանի և դիմադրության ճակատի դեմ պատերազմը դադարեցնելու համար, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

