Ընդդիմությունը պետք է իր խոսքի տերը լինի, իրենք գալիս էին Նիկոլին հեռացնելու. Գայանե Ասլամազյան

Տեսանյութեր

ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում չի գտնվում, այնուամենայնիվ անկաշկանդ հայտնում է իր կարծիքն ու մոտեցումը ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, որով նաեւ կիսվեց «Իրավունք»-ի հետ:

— Տիկին Ասլամազյան, վերջերս Դուք տեսանյութ հրապարակեցիք, որտեղ ներկայացրեցիք ձայնագրություն, որի մեջ հնչում են վիրավորանք, սպառնալիք: Ի՞նչ է կատարվում:

Նորություն չէ ինձ համար այս ամենը: Նման սպառնալիքներ դեռեւս 2018 թվականից եմ ստանում: Հետո, կարծես, մի փոքր այն մարեց, ու այսպես մեկումեջ ինչ-որ բաներ լինում են, բայց շատ ավելի վատ ու շատ ավելի ագրեսիվ: Իրականում այս ամենը բնական է, որովհետեւ այդ ագրեսիվությունը ոչ միայն քարոզվում են բարձր ամբիոնից, այլ նաեւ աջակցություն են ստանում այդ մարդիկ։ Իրենց սատարում են պետական ատյանները: Բնականաբար, իրենք իրենց ավելի լավ են զգում, եւ մենք դա տեսնում ու դրանում համոզվում ենք ամեն օր: Այսինքն՝ Նիկոլին հարող, ինչ-որ մեկը կարող է հարվածել եւ սխալ արարք անել, ոջ այդ արարքը պետական ատյանների կողմից ընդհանրապես ոչ մի կերպ չի դիտարկվում ու պատժամիջոցներ չեն ձեռնարկում, սակայն պաստառ պոկելու համար կարող են մարդուն սպանել: Չենք մոռանում չէ, որ այդ մարդը պաստառը պոկելու համար, ի վերջո, իր կյանքից զրկվեց, ընդ որում, շատ անհասկանալի պայմաններում:

Այդ ագրեսիվությունը, որը գեներացվում է եւ մտածված է իրենց ծրագրերով, իրենց հատուկ մշակված տարբերակներով, հրահանգ են տալիս կատարողներին, որովհետեւ բոլոր մեկնաբանությունները գրեթե նույնն են՝ նույն մարդու կողմից գրված, պարզապես, տեղադրում են տարբեր մարդիկ: Ինքերդ կարող եք տեսնել: Հրահանգ կատարողի, այդ կարգավիճակն այս ութ տարիների մեջ այնպես է դաստիարակվել մարդկանց մեջ, որ ուղղակի դրա դեմ պայքար չկա։ Սա, իսկապես, ամենավառ օրինակն է աղանդի եւ շատ վատ օրինակներ են եղել, երբ մարդիկ այդպես ուղեղներն անջատած լսում են ոջ վերջում 940 հոգի կարող են թույն խմել եւ մահանալ, իսկ իրենց ղեկավարը՝ ողջ մնա։ Ի՞նչ ասեմ, խնդիրը այսպիսին է:

 — Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընտրությունները եւ դրա արդյունքները:

Ես կարող եմ, իհարկե, իմ անձնական գնահատականը տալ՝ սարսափելի բաներ է տեղի ունենում, եւ երբ տեսնում ես այդ հավաքականտեսագրությունների արդյունքը, այդ խախտումները, հաշվարկները՝ անհասկանալի է դառնում ամեն ինչ։ Հարց է ծագում, ինչի՞ են օրերով հաշվում, այդ ի՞նչ տեսակի ընտրություն է, որ անգամ ձայների հաշվարկը այդքան երկար տեւեց: Անհասկանալի է նաեւ, թե ի՞նչ օրենքով կարող է Փաշինյանը նախքան հաշվարկը ավարտելը դուրս գալ եւ ինչ-որ ելույթ ունենալ: Ինձ համար անհասկանալի է համատարած լռությունը, ինչպես նաեւ ընդդիմության արարքներին էլ ես չեմ կարող գնահատական տալ:

Ես մասնագետ չեմ,  հետեւաբար, չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց իբրև քաղաքացի՝ ես հասկանում եմ, որ կրկին մարվում է կրակը, որը վառվել էր մարդկանց սրտերի մեջ։ Ես դեռեւս չեմ հասկանում՝ ինչու «Սրբազան պայքար»-ը այդպես սառեցրեցին եւ մարդկանց ուղարկեցին տներով: Շատ հարցեր կան, որի պատասխաններն ընդհանրապես չկան։

Ընդդիմությունը ի՞նչ պետք է աներ, որ չարեց։ Չե՞ք կարծում, որ եթե ցանկություն լիներ ռադիկալ փոփոխության հասնելու, ընդդիմությունը ժամանակին կօգտվեր իմպիչմենտից եւ անվստահություն կհայտներ Փաշինյանին:

Ընդդիմությունը պետք է իր խոսքի տերը լիներ: Իրենք գալիս էին Նիկոլին հեռացնելու, իսկ հիմա նա, ինչպես հասկանում եմ, եւս հինգ տարի կլինի մեր փոքրիկ, տանջված, մասնատված հայրենիքի ղեկավարը: Ու թե ի՞նչ կմնա 5 տարի հետո մեր հայրենիքից, չգիտեմ։ Իմպիչմենտի հետ կապված էլ ես չեմ կարող պատասխաններ տալ, որովհետեւ ինձ թույլ չեմ տալիս նման մասնագիտական լուրջ հարցերի վերաբերյալ այդպիսի գնահատականներ տալ: Ես քաղաքագետ չեմ ու չեմ հասկանում դրանից: Ես նաեւ նիկոլական չեմ, որ առանց հասկանալու ինչ-որ բաներ ասեմ: Ամեն դեպքում, մենք ունենք արդյունք, որը չի գոհացնում իսկական հայերին:

Մինչեւ ե՞րբ պետք է ազգը այսչափ պառակտված լինի:

Մեր ազգը դեռ երկար կմնա պառակտված: Արդեն դժվար է ասել, թե այս թշնամությունը, որը սերմանեցին հենց ներկայիս ուժերը, հենց սկզբից բաժանելով ժողովրդին սեւերի եւ սպիտակների, երբ կանցնի:

Գուցե մի քանի տարի հետո կարողանան մարդիկ վերականգնվել եւ վերադարձնել այս կորսված հարաբերությունները, բարությունը եւ տարրական դաստիարակությունը: Շատ եմ ցավում...

 ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում