Համաձայնագի՞ր, թե՞ Իրանը կհարվածի Իսրայելին
ՄիջազգայինԻրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել 2-3 ժամում: Այս մասին մոտ 2 ժամ առաջ հայտնել է Թրամփը: Նաւե, որ գործարքի ստորագրումից հետո անմիջապես կհրամայի վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը: Նրա խոսքով՝ գործարքի ստորագրումը տեղի կունենա առցանց, սակայն մեկ շաբաթից Եվրոպայում սպասվում է անձամբ ստորագրման արարողություն։
Նշված ժամկետը գրեթե ավարտվել է, սակայն պայմանագիր դեռ չկա:
Փոխարենը իրանական աղբյուրները հայտնում են, որ` «Իրանի կողմից Իսրայելի սիոնիստական ռեժիմի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը առաջիկա ժամերին մնում է շատ բարձր»:
Պատճառն այսօր Բեյրութին հասցված իսրայելյան հարվածներն են, որոնք ակնհայտորեն Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ փաստաթղթի ստորագրումը ձախողելու նպատակով էին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68465
։

