Politico. Եվրոպացիները և Զելենսկին G7-ում կփորձեն Թրամփին երեք բան համոզել
ՄիջազգայինPolitico-ի փոխանցմամբ՝ եվրոպացիները և Զելենսկին G7 գագաթնաժողովում կփորձեն համոզել Թրամփին երեք բանում։
Առաջինը՝ արագացնել Patriot հրթիռների, հնարավոր է՝ նաև հեռահար հրթիռների մատակարարումը։
Երկրորդ՝ խրախուսել Թրամփին վերականգնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և G7-ի բոլոր երկրներից լրացուցիչ միջոցներ կուտակել Կիևին աջակցելու համար։
Երրորդ՝ Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը և Թրամփի ներգրավվածությունը։
Ավելի վաղ Եվրոպան հայտարարել էր, որ G7 գագաթնաժողովում նրանք կփորձեն համոզել Թրամփին աջակցել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու իրենց հինգ կետանոց ծրագրին, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում առաջնագծում և եվրոպական զորքերի մուտքագրում Ուկրաինա։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68462

