«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սաղաթելյանը հայտարարել է ընդդիմության միջև կառուցողական համաձայնության մասին

Ներքաղաքական

«Հայաստան» դաշինքում հայտարարել են ընդդիմադիր ուժերի միջև մի շարք հարցերի շուրջ ձևավորված միասնական դիրքորոշման մասին։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայասատնի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը տեղեկացրել է ընդդիմադիր ուժերի քննարկումների մասին։ «Այս օրերին բավականին ակտիվ և կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև։

Ընդհանուր մոտեցումներում բավականին կառուցողական համաձայնություն կա»,- ընդգծել է Սաղաթելյանը։ Նա չի մանրամասնել հարցերը, բայց հավելել է, որ քննարկումները շարունակվում են և առաջիկայում ընդդիմությունն ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով հանդես կգա ու կլինեն նորություններ։

Սաղաթելյանը նաև նշել է, որ իրենց ուժն այսօր՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման օրը ժամը 18:00-ին լինելու է ԿԸՀ-ի դիմաց: «Մենք այսօր ներկա ենք լինելու ԿԸՀ-ի առջև, բարձրացնելու մեր բողոքի ձայնը և հանձնաժողովից պահանջելու ենք առաջնորդվել օրենքներով և Սահմանադրությամբ»,- հավելել է նա։ Սաղաթելյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պետք է կամ առաջնորդվի իշխանությունների պատվերով և շարունակի, իր ձևակերպմամբ, կեղծել ընտրությունների արդյունքները, կամ օրենքի շրջանակում պատշաճ գնահատական տա ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։

Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանը» և «Միասնության թևերն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էին ներկայացրել ԿԸՀ, «Ուժեղ Հայաստանը» պահանջել էր նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։

Հունիսի 12-ին ԿԸՀ-ն ամփոփել էր 637 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։


ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը