«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ընդդիմությունը պատրաստ չէր հետընտրական զարգացումներին, ինչն անթույլատրելի սխալ էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Անցյալում մնացած ընտրությունները չեն գոհացնում քաղաքացիներին: Թե ինչ սպասել հետագա քաղաքական զարգացումներից, «Իրավունք»-ը փորձեց պարզել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ:

— Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընտրությունները եւ դրա արդյունքները:

— Սա նախադեպը չունեցող խայտառակ ընտրություններ էին: Ընդ որում՝ խայտառակ էր ընտրական ողջ պրոցեսը՝ սկսված նախընտրական շրջանից: Իշխանությունները  մոտ մեկ տարի անընդհատ հետապնդումներով, կալանավորումներով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ ընդդիմադիր տարբեր ուժերի շրջանում հասունացրել են այն պահը, որ կարողանան ընտրություններում «հաղթանակ» տոնել: Ու, ինչպես տեսնում ենք, հասան իրենց նպատակին, սակայն դա որքանո՞վ է արտահայտում հանրության կարծիքը: Պարզ տեսնում ենք՝ զրո առնչություն իրականության հետ: Այսինքն, վերջին բանն էր մնացել, որ այս իշխանությունն իր խոստումներին ու մոտեցումներին անհամապատասխան գործի՝ ընտրություն կեղծելը, եղավ նաեւ դա:

— Քաղաքացիների հոսքը դեպի ընտրատեղամասեր իսկապես շատ է եղել՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ: Սա խոսում է մի բանի մասին՝ ժողովուրդն իսկապես փոփոխություն էր ցանկանում...

— Այո, ճիշտ եք նկատում, ժողովուրդն իսկապես ցանկանում էր փոփոխություն անել, եւ ես չեմ հավատում, որ մեր հայրենակիցները հերթ էին կանգնել Նիկոլին ընտրելու համար: Ճիշտ հակառակը, նրանք հերթ էին կանգնել Նիկոլից հրաժարվելու, ազատվելու համար: Բայց ինչպես արդեն ասացի, ընտրության արդյունքները կեղծված են: Ընդ որում, կրկնեմ, ոչ թե կեղծվել է բուն ընտրական օրը, այլ, ինչպես արդեն տեսնում ենք, կեղծված է հաշվարկներով: Նոր փաստեր են ի հայտ գալիս, ու ԲՀԿ-ն հարապարկեց տարբեր տեղամասերից ստացված տվյալներ, որոնք չեն համապատասխանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներին: Այսինքն՝ կեղծվել է ամեն բան՝ թե՛ հաշվարկներում, թե՛ ուղորդումներով: Հատկապես ընտրությունների օրը մենք տեսանք զինված ուժերի մասնակցության հետ կապված խնդիրներ: Եղան տեղեկատվություններ, որ տեղամասը փակվելուց հետո են քվեարկել: Տեսել եմ կադրեր, որտեղ մարդ կար զինվորի հետ ընտրախցիկում էր եւ այլն: Այսինքն՝ բոլոր մակարդակներում, բոլոր պահերին ընտրակեղծիքներ եղել են: Իսկ վերջում թվերն են կեղծել՝ տեղամասերից ստացված թվերը այլ են ներկայացվել, որպեսզի իրենց համար ցանկալի արդյունք ստանան:

— Հետեւապես այդքանը տեսնելով՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ընդդիմության քայլերը:

— Ընդդիմությունը պետք է տեր կանգնի իր քվեին եւ ժողովրդի ցանկությանը: Չպետք է թույլ տա, որ այս ամենը մարվի: Դա իրենից ենթադրում է պայքար՝ իրավական եւ փողոցային, որը պարտադիր պետք է արվի: Հիմա կան առաջարկներ մանդատները չվերցնելու եւ այլնի հետ կապված, ես դեռ չգիտեմ՝ այդ եղած առաջարկներից որն է առավել արդյունավետ, բայց այն, որ չի կարելի թույլ տալ իշխանությանը սա մարսել, միանշանակ է:

Ես ընդդիմության վարքագծից հասկացա, որ չնայած բոլոր ու բազում նախազգուշացումներին, որ պետք է պատրաստ լինել հետընտրական զարգացումներին, այնուհանդերձ, նրանք դրան պատրաստ չէին: Իրենք օպերատիվ ու նախապես մշակված պլան չունեին ու հիմա են մշակում այդ պլանները. որն իմ կարծիքով՝ անթույլատրելի սխալ է:

— Իսկ ուշ չէ՞ որեւիցե բան անելու համար:

— Չէ, ուշ չէ, դե հիմա չեն պլանավորել ի՞նչ ասեմ, բայց այսպես էլ թողնել չի կարելի: Իսկ եթե այսպես թողնեն, նշանակում է դա է ընդդիմության ցանկությունը՝ ընդամենը գնալ մանդատներ ստանալ, մի քանի տարի ելույթներ ունենալու հնարավորություն ունենալ ու վերջ: Կստացվի, որ ավելին նրանք չեն էլ ձգտում: Իրականում այս երկու օրվա զարգացումներից ամեն բան պարզ կդառնա:

— Չե՞ք կարծում, որ եթե ցանկություն լիներ` ռադիկալ փոփոխության հասնելու, ընդդիմությունը ժամանակին կօգտվեր իմպիչմենտից եւ անվստահություն կհայտներ Փաշինյանին:

— Իհարկե, դա անցած պատմություն է, սակայն եւս բնութագրում է ընդդիմության որակն ու նրանց ցանկությունները: Այս պահին ակնհայտ է, որ ժողովուրդը դուրս է եկել Նիկոլին մերժելու եւ ժողովրդի այդ քաղաքական պատվերը պետք է կատարվի: Հիմա թող իրենք այդ պայքարի ձեւը գտնեն: Իրենք են ազդեցիկ եւ ունեն հնարավորություն, թող պայքարեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան