ԱՄՆ-ում շարունակվում է ՉԹՕ-ների թեման
ՀասարակությունԱՄՆ-ում շարունակվում է ՉԹՕ-ների թեման:
Հերթական պատմությունն անյ մասին է, թե ՀԴԲ-ն, իբր, երկու տարի առաջ հետաքննել է անհայտ թռչող սարքի հետ կապված գործը։
Դեպքը տեղի է ունեցել Կոլորադոյի Շայեն լեռների վրա, որտեղ ԱՄՆ բանակի նախկին հետախուզության սպան իր չորս ծառայակիցների հետ տեսել են անհայտ թռչող սարքը։
Հետագայում նրանք պնդել են, որ այն կրեմագույն էր և կարտոֆիլի ձև ուներ՝ սուր եզրերով։ Այն նաև կիսաթափանցիկ էր՝ թեթևակի փայլով։ Զինվորականները մի քանի րոպե դիտարկել են այն երկնքում։
Հետաքրքիր է, որ ՉԹՕ-ի մասին ևս մեկ հաղորդում «գաղտնազերծելուց» հետո Պենտագոնը որպես նկարազարդում կցել է Photoshop-ի գլուխգործոցը։

