Եթե վաղը ստորագրվի ԱՄՆ-Իրան համաձայնագիրը, Թրամփն անմիջապես կանցնի ուկրաինական թեմային
ՄիջազգայինԵթե վաղն անակնկալ չլինի եւ ստորագրվի ԱՄՆ-Իրան համաձայնագիրը, սպասվում է, որ Թրամփն անմիջապես կանցնի ուկրաինական թեմային:
Թրամփը կմասնակցեն G7 գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան քաղաքում։
Հրավիրվածների թվում է Զելենսկին, եւ կան տեղեկություններ, որ Թրամփը նրա հետ կհանդիպի հունիսի 16-ին։
Ինչպես սպասվում է, այդ հանդիպման հիմնական առանցքն է դառնալու ռուս-ուկրաինական պատերազմի թեման: Թրամփը, ըստ որոշ աղբյուրների, կակտիվացնի իր առաջ քաշած լուծման տարբերակը` Ալյասկայում Պուտինի հետ պայմանավորվածությունների հիման վրա ձեռք բերված։ «Թրամփը պետք է հատուցի այն օգնության համար, որը Իրանի հարցով ստացավ Մոսկվայից»,- բազմանշանակ ակնարկում է աղբյուրներից մեկը:

