Reuters. Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության հուշագիրը կարող է ստորագրվել վաղը
ՄիջազգայինԻրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության հուշագիրը կարող է ստորագրվել վաղը, հայտնում է Reuters-ը:
Հունիսի 14-ին Ժնևում այն կարող է ստորագրել մի կողմից ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մյուս կողմից՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Հուշագրի նախագիծը հստակեցնում է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և ակտիվների ապաշրջափակումը Հորմուզի նեղուցի բացման դիմաց։
«Համաձայնագրի նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ը կսկսի ապասառեցնել միլիարդավոր դոլարների իրանական ակտիվները և կվերացնի նավթի արտահանման դեմ պատժամիջոցները՝ Իրանի կողմից նեղուցը բացելու դիմաց: Հետագա 60-օրյա բանակցությունների ընթացքում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի հարցը»,- գրում է Reuters-ը։
Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ Իրանը նախկինում հայտարարել էր, որ անհնար է ապամոնտաժել իր միջուկային ծրագիրը։
Նշենք նաեւ, որ ընդամենը օրեր առաջ, երբ ԱՄՆ-ն ու Իրանը նորից սկսեցին միմիանց հարվածներ հասցնել, «Իրանունքն» առիթ ունեցավ ենթադրել, որ դա պատերազմի իմիտացիա է, որը տանում է համաձայնագրի ստորագրման (https://iravunk.com/?p=342613&l=am): Այս զարգացումները խոսում են հենց այդ տարբերակների մասին:
Իրականում վաղը կկնքվի՞ այդ հուշագիրը. երեւի թե ոչ: Նկատի ունենք, որ դրանում կան դրույթներ, որոնց հետ Իսրայելի համաձայնվելը պարտադիր պայման է (օրինակ` Լիբանանից իրանական զորքերը հանելը): Բայց իրողությունն այն է, որ այս պահին Թրամփը դեռ «խութային բազարների» մեջ է Նեթանյահույի հետ, եւ հանգուցալուծումը տեսանելի չէ: Բայց մյուս կողմից, նման է, որ այս պահին կա համաձայնագրի մի տարչբերակ, որտեղ կողմերը գնացել են առավելագույն զիջումների: Ընդ որում, իրանական կողմի թեման քննարկել է նաեւ Մոսկվայի եւ Պեկինի հետ, եւ այստեղ էլ կա դրական ըմբռնում: Այսինքն, եթե ոչ հենց վաղը, ապա մոտ ապագայում այդ փաստաթուղթը, ըստ ամենայնի, կստորագրվի:
Ստորագրումից հետո հաջորդը լինելու է Ուկրաինայի հարցով խաղաղության պայմանագիրը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68415

