Ինչու ափալ-թափալ «նոր գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի. Շարմազանովը փակագծեր է բացում
Ներքաղաքական«Արմեն Աշոտյանին կալանավորել են նաեւ նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի։ Քանի դեռ Արմենն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին /երբեմն նույնիսկ տեսակապով/, ՔՊ-ի EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։ Արմենը խանգարում էր Նիկոլին։
Իսկ ՔՊ-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։ Դա է նաեւ պատճառը, որ ափալ-թափալ «նոր գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։ Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու ու ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։ Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ։

