Իսրայելը սպառնում է շարունակել պատերազմը` չենթարկվելով Թրամփին
ՄիջազգայինԹեեւ Թրամփը շարունակում է խոսել այսօր-վաղը Իրանի հետ պայմանագիր ստորագրելու մասին, սակայն Իսրայելն այլ կարծիք է ի ցույց դնում: Այսպես, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թել Ավիվը մտադիր է պահպանել Իրանի դեմ գործողությունների լիակատար ազատությունը: Նա պնդել է, որ չնայած ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնություններին, Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի ինքնուրույն գործել: Բնականաբար, «բացատրությունը» Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն է:
Սակայն, ինչպես հայտարարեց Արախչին, ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների թվում կան դրույթյեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են Իսրայելին: Այս թվում, որ սպասվող զինադադարը վերաբերում է նաեւ Լիբանանին, մասնավորապես, որ Իսրայելը պարտավոր է Լիբանանի հարավից իր զորքերը հանել: Եվ եթե Իսրայելը առնվազն ՊՆ մակարդակով հայտարարում է, որ կշարունակի պատերազմը, ապա դա կնշանակի, որ Թրամփը հնարավորություն չունի կնքել պայմանագիր:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68398

