Շահումով խաղերի և բուքմեյքերների համար նոր հաշվետվության կարգ է սահմանվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է սահմանել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեություն իրականացնող կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ամսական հաշվետվությունների ներկայացման նոր կարգը, ժամկետները, բովանդակությունն ու ձևերը։ Նախագծով նաև առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ոլորտը կարգավորող երկու գործող կառավարական որոշումներ՝ դրանք համապատասխանեցնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նոր պահանջներին։

 Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 15-րդ կետով։

Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձեվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն և 2015 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է հաստատել`

1) Շահումով խաղի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության մասին ամսական հաշվետվություն ներկայացման կարգը`             համաձայն N 1 հավելվածի.

2) Շահումով խաղի կազմակերպման գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.

3) Ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության  մասին ամսական հաշվետվության ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4)    Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի.

5) Բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին  իրենց գործունեության   մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6)   Բուքմեյքերային գործունեության կազմակերպման գործունեության մասին  հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 6 հավելվածի.
    Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն և 2015 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշումները՝ հաշվի առնելով, որ դրանցով կարգավորվող հարաբերությունները վերանայվել և համապատասխանեցվել են Օրենքով սահմանված նոր իրավակարգավորումներին։

Նախագծով առաջարկվող կարգավորումներն ապահովում են Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը և ենթաօրենսդրական մակարդակում ամրագրում են հաշվետվությունների ներկայացման կարգի, ժամկետների, բովանդակության և ձևի վերաբերյալ միասնականհամակարգված և արդիականացված իրավակարգավորումներ։

Հետևաբար, իրավական կարգավորման ամբողջականության, իրավական որոշակիության և նորմատիվ իրավական ակտերի համակարգվածության սկզբունքների ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումները և դրանց փոխարեն սահմանել նոր կարգավորումներ, որոնք լիարժեքորեն արտացոլում են ոլորտի գործող օրենսդրական պահանջները և վերահսկողության ժամանակակից մեխանիզմները։Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի  կողմից:

 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա`

1) ապահովել վերահսկող մարմնի կողմից ոլորտի նկատմամբ շարունակական և

ռիսկահենք վերահսկողության իրականացում

2) ստանալ կազմակերպիչների գործունեության վերաբերյալ համադրելի և

միասնական ձևաչափով տեղեկատվություն,

3) բարձրացնել ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը,

4) ապահովել խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ձևավորումը,

5) ստեղծել իրավական և գործնական նախադրյալներ վերահսկողական միջոցառումների արդյունավետ իրականացման համար։

Նախագծի ընդունումը կհանգեցնի խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման, օրենսդրական կարգավորումների գործնական կիրառելիության ապահովման և վերահսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման։

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1830-Լ որոշման 2-րդ նպատակի 2.1.5 ենթանպատակից։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում