«Հրապարակ». Ռուսաստանը կարող է չճանաչել Հայաստանի ընտրությունների արդյունքները
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Ռուսաստանը չճանաչի Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Մինչ այս պահը պաշտոնական Կրեմլից Փաշինյանին չեն շնորհավորել, ի տարբերություն արեւմտյան մի շարք երկրների առաջնորդների, որոնք, ընտրությունների արձանագրությունների թանաքը դեռ չչորացած, հանդես եկան շնորհավորական ուղերձներով։
Մոսկվայից նաեւ տարբեր գնահատականներ հնչեցին ընտրական խախտումների վերաբերյալ: Սակայն մեր աղբյուրն ասում է, որ ՌԴ իշխանությունը գուցե ընդունի ընտրությունների արդյունքներն ի գիտություն, առանց շնորհավորանքների, որով էլ իր վերաբերմունքը կդրսեւորի Փաշինյանի հակառուսական քաղաքականության նկատմամբ։
Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ հարթի տարաձայնությունները եւ վերականգնի հարաբերությունները` գոնե տնտեսապես չտուժելու համար: Բայց թե ինչպես կպահի իրեն ՌԴ նախագահը, դժվար է ասել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

