Փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին. Արախչի
ՎերլուծությունԻրանի արտաքին գործերի նախարար Արախչի հայտնում է.
«Փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին։ Մինչև դրա ավարտը լրատվամիջոցները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան, բոլոր մանրամասները հանրությանը կտրամադրվեն պատշաճ ժամանակին»։
Թրամփը վերահրապարակել է Արաղխիի թվիթը` դրանով հավանություն տալով ասվածին:
Սակայն Իրանում դեռ կան թերհավատ փորձագիտական գնահատումներ, որ ԱՄՆ-ի հետ որեւէ համաձայնագրի կնքում չի տալիս երաշխիք, որ այն կյանքի կկոչվի: Տրամաբանությունն այն է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը նման միջոցներով ընդամենը ցանկանում է Իրանից դուրս բերել հարստացված ուրանի պաշարները, որից հետո կվերադառնան ռազմական հռետորաբանությանն անկախ որեւէ փաստաթուղթ լինել-չլինելուց: Իրանցի փորձագետները նաեւ մատնանշում են, որ 2015թ.-ին ընդունված որոշմամբ, Իրանի հետ ցանկացած համաձայնագիր պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսը: Այսինքն, Թրամփի պայմանավորվածությունենրը վերջնական չեն եւ Կոնգրեսի միջոցով հնարավոր է չեղարկել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68390

