Ոչ լեգիտիմ ընտրական գործընթաց է տեղի ունեցել. Գուրգեն Սիմոնյան

Ներքաղաքական

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում շարունակում են ակտիվ քննարկվել թե՛ ընտրությունների արդյունքները, թե՛ դրանց կազմակերպման եւ անցկացման շուրջ հնչող գնահատականները։ Մի շարք քաղաքական ուժեր, որոնք չեն հաղթահարել Ազգային ժողով անցնելու համար անհրաժեշտ շեմը, շարունակում են բարձրաձայնել ընտրական գործընթացների թափանցիկության, հավասար մրցակցային պայմանների եւ հնարավոր խախտումների վերաբերյալ մտահոգությունները։ Թե ինչ գնահատական է տալիս ընտրություններին, ինչ դիրքորոշում ունի ընտրակեղծիքների վերաբերյալ հնչող հայտարարությունների կապակցությամբ, ինչ քաղաքական քայլեր է նախատեսում իր ղեկավարած ուժը առաջիկայում եւ արդյոք շնորհավորել է ընտրություններում հաղթած քաղաքական թիմին, «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ ԳՈՒՐԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով եւս մասնակցել է 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

— Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցած ընտրությունները, որտեղ Դուք եւ Ձեր քաղաքական ուժն անցողիկ շեմը չհաղթահարեցիք։

— Այո, անցողիկ շեմը չենք հաղթահարել, բայց մենք վեց խոշորագույն ուժերից մեկն ենք: Ընտրությունները, դա պրոցես է, միայն քվեարկությունների օր չէ: Եվ ընտրական գործընթացներում, երբ հայտարարություններ են հնչում, որ արտերկրյա պետություններից միջամտություններ կան, եւ դրանց կանխարգելման առումով որեւէ տրամաբանական քայլ չի արվում, ապա դրանք մենք որակել ենք որպես ոչ լեգիտիմ։

— Լեգիտիմ չեք համարում, սակայն ստացվում է, որ Դուք եւ Արման Թաթոյանի գլխավորած քաղաքական ուժը պետական ֆինանսավորում ստանալու եք բյուջեից, քանի որ ունեք ընտրողների առնվազն 2 տոկոսի ձայնը:

— Վերջնահաշվարկը թող արվի, հետո կերեւա։

— Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ, ամեն դեպքում, ԲՀԿ-ն դեռեւս իր ձայներն է գտնում, որոնք չեն հաշվել, ընտրակեղծիքներ է բացահայտում: Դուք ընդունո՞ւմ եք, որ, այնուամենայնիվ, եղել է ընտրակեղծիք:

— Ընտրակեղծիքներ ասվածը դեռեւս պաշտոնապես հաստատված չէ, անճշտություններ կան։ Մեզ էլ է վերագրվել որոշակի ձայներ, եւ մեր ձայներն էլ վերագրվել են այլ ուժերի: Այս պահին դրանք վերականգնվում են։ Վերջնահաշվարկը թող կատարվի, կերեւա։

— Դուք, դա համարում եք անճշտությո՞ւն։

— Այո։ Ընտրակեղծիք լինում է, երբ որ ընտրությունների վերջնական հաշվարկը կեղծվում է։ Նման օբյեկտիվ տեղեկատվություն, եթե մեր ձեռքը լինի, այդ դեպքում մենք մեր գնահատականը կտանք։

— Ի՞նչ գործունեություն եք ծավալելու քաղաքական առումով, ի՞նչ ծրագրեր ունեք հետագայում։

— Պետք է շարունակենք պայքարել: Այն, ինչ-որ տեղի ունեցավ, հատել էր լեգիտիմության բոլոր հնարավոր սահմանները: Այսինքն, եթե միջամտություններ կան կամ դրսից մարդ է բերվում, դրսից ֆինանսավորումներ են ներմուծվում, դրսի ուժերի միջամտություն կա ու դրան տրամաբանական որեւէ գործընթացներ չի հաջորդում, դա արդեն լեգիտիմության խախտում է: Կան նաեւ բազմաթիվ բողոքներ, որ վարչական լծակներ է օգտագործվել եւ այլն: Այսինքն՝ ոչ օբյեկտիվ իրավիճակ եղել է բոլոր ուժերի համար։ Պարզունակ օրինակներ կան, որ մետրոպոլիտենում քարոզարշավ է իրականացնում իշխող խմբակցությունը, դա իրենց թույլատրվում է, սակայն մեզ արգելեցին, թույլ չտվեցին:  Նմանատիպ մանր բաները վերջում, հավաքական առումով գալիս եւ խնդիր են դառնում:

Կամ եթե ինչ-որ մի ուժ կա, որը կաշառքներ է բաժանում եւ դրա իրավաքաղաքական գնահատականը պատշաճ կերպով չեն տալիս, նման ուժերը շարունակում են ընտրապայքարի մեջ մնալ, անհասկանալի է:  Հայաստանի շնորհապետական կուսակցությունը տեր է կանգնելու ՀՀ քաղաքացիական հանրության տված քվեներին եւ դրանց վրա հիմնվելով, ավելի մեծ թափով քաղաքական գործընթացներում ներգրավելու է, որպեսզի թույլ չտա ապօրինություններ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի եւ հայ ժողովրդի իրավունքների, մեր ինքնության առումով։

— Տեսեք, պարոն Սիմոնյան, Դուք ասացիք, որ ընտրակաշառքներ են բաժանվել եւ այլն, ու դա կանխելու առումով ոչինչ չի արվել: Մեղավորությունը ո՞ւմն է, այս դեպքում ո՞վ է դրա պատասխանատուն։

— Անշուշտ, այն քաղաքական ուժը, որը փաստացի իշխանություն է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում եւ պատասխանատու էր օբյեկտիվ ընտրական գործընթացներ ծավալելու համար։

— Ինչո՞վ է բացատրվում այդ դեպքում, որ չեն կանխարգելել՝ չեն կարողացե՞լ, թե՞ չեն ցանկացե՞լ։

— Չգիտեմ, ես հարցադրումներ եմ բարձրացրել իմ ֆեյսբուքյան էջում՝ քաղաքական գնահատական տալու առումով: Այդ հարցադրումները մնացել են առայժմ օդում կախված: Գուցե չեն ցանկացել, գուցե պարտավորվածություններ են ունեցել, գուցե չեն կարողացել: Ո՞վ գիտի, մինչեւ վերջնական չհասկանանք գլխավոր մոտիվը որն է եղել, ոչինչ ասել չենք կարող։

— Պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանի շնորհավորե՞լ եք։

— Իհարկե՝ ոչ: Չենք շնորհավորել, որովհետեւ մենք համարել ենք, որ ոչ լեգիտիմ ընտրական գործընթացներ են տեղի ունեցել: Թող դեռ մինչեւ վերջ շարունակվի վերջնահաշվարկը, տեսնենք ինչ կոնյուկտուրա է ձեւավորվում, ըստ այդմ, կհասկանանք: Դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնահաշվարկները չի հրապարակել։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում