ՀՀԿ-ն ամեն ինչ արել է ու կանի, որպեսզի ԵԺԿ-ին ներկայացնի Հայաստանում տեղի ունեցող խայտառակություններն ու հանցագործությունները. Հայկ Մամիջանյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու շուրջ։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է Euractiv պարբերականը: Նշվում է, որ թեեւ վերջնական որոշում դեռ չկա, Փաշինյանն արդեն հայտնել է իր հետաքրքրվածության մասին, եւ եվրոպական քաղաքական ընտանիքը կարող է հաստատել ՔՊ անդամակցությունը տարվա վերջին։ ԵԺԿ-ին միանալու մտադրություն ունեցող այլ կուսակցությունների թվում են Հունգարիայի իշխող «Տիսա»-ն, Դանիայի «Լիբերալ դաշինքը», Չեխիայի «STAN»-ը եւ Չեռնոգորիայի իշխող «Եվրոպան հիմա» շարժումը (PES): Հիշեցնենք, որ ԵԺԿ-ն ԵՄ խոշորագույն համաեվրոպական քաղաքական միավորում է, որին հայաստանյան քաղաքական ուժերից անդամակցում են ՀՀԿ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը: Արդյոք Փաշինյանին կհաջողի մուտք գործել ԵԺԿ քաղաքական եվրաընտանիք, «Իրավունք»-ը պարզեց ԱԺ ութերորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՑ:

Նիկոլ Փաշինյանը մտադիր է անդամակցել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:

Դա նոր գործընթաց չէ: Փաշինյանը վաղուց է իր կուսակցությունով փորձում անդամակցել ԵԺԿ-ին։ Ես չեմ կարող բարձրաձայնել բոլոր ներքին գործընթացները եւ ԵԺԿ-ի ներկուսակցական նիստերին քննարկվող կետերը, բայց խոսքս ձեւակերպեմ այսպես՝ Հանրապետական կուսակցությունը եւ մյուս ԵԺԿ անդամ «Ժառանգություն» կուսակցությունը շարունակաբար, տեւական ժամանակ է, որ եվրոպացի մեր գործընկերներին բացատրել ենք այն բոլոր հանցագործությունները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների դեմ եւ, իհարկե, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, որոնք իրականացրել է Փաշինյանը։

Սա հին գործընթաց է՝ մեկ տարուց ավել նույնիսկ։ Հիմա, դա ստացել է հանրայնացում։ Մենք շարունակելու ենք նույն տրամաբանության մեջ մեր գործընկերներին ներկայացնել իրողությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության վիճակի, Փաշինյանի հակապետական եւ հակաժողովրդավարական որոշումների ու հայտարարությունների վերաբերյալ։ Այսինքն՝ Հանրապետականն արել, անում է եւ շարունակելու է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որ իմանան մեր գործընկերները Եվրոպայում։

Բայց աստեղ կան երեք շատ հետաքրքրական նյուանսներ.

Առաջին՝ Փաշինյանի կուսակցությունը իր հիմնադրման ժամանակ հայտարարել էր, որ իրենք «իզմ»-երից զուրկ են, այսինքն՝ չունեն գաղափարախոսություն։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ստացվել, որ ԵժԿ-ն, որը պահպանողական կամ նեոպահպանողական գաղափարախոսության կրողն է, ընդունելու է մի կուսակցության, որը չունի գաղափարախոսություն։

Երկրորդ՝ ԵժԿ-ի համար անկյունաքարային են քրիստոնյա-դեմոկրատական արժեքներն ու արժեհամակարգը։ Փաշինյանն ու իր կուսակցությունը կապ չունեն ո՛չ քրիստոնեության հետ, ո՛չ ժողովրդավարության, ո՛չ դեմոկրատիայի հետ: Սա երկրորդ անհասկանալի բանն է:

Եվ երրորդը՝ ամենաաբսուրդը. երկու տարի առաջ, երբ Արմեն Աշոտյանն առաջին անգամ  կալանավորվեց, ԵժԿ-ն ընդունել է բանաձեւ, որտեղ նշում է՝ առաջին՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, երկրորդ՝ անվանական ընդգծում է Արմեն Աշոտյանի անունը։ Այսինքն՝ հիմա Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի անդամակցի մի կառույցի, որը համարում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ համարում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։  Թե դա քաղաքական ինչպիսի «աբսուրդ» է, դա արդեն պետք է պատասխանեն ՔՊ-ականները:

Այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ ԵԺԿ-ն կընդունի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր մեծ ընտանիք։

Ես կանխատեսումներ այդ մասով չեմ անի, միայն կասեմ, որ մեր կուսակցությունն ամեն ինչ արել է ու կանի՝ թե՛ բանավոր, եւ թե՛ գրավոր ֆորմատով, ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող խայտառակություններն ու հանցագործությունները: Թե ի՞նչ կլինի այս գործընթացի արդյունքում, եկեք կանխատեսում չանեմ, քանի որ դա անշնորհակալ գործ է:

Պարզ է Ձեր գնահատականը ընտրությունների վերաբերյալ, բայց, ամեն դեպքում, ըստ Ձեզ,  նախընտրական շեմը հաղթահարած ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե՞պետք է հրաժարվի։

Գիտեք, ես իմ ընդդիմադիր գործընկերներին հրապարակային խորհուրդներ չեմ տալիս։ Խորհուրդներ եմ տալիս այն մարդկանց, ովքեր զանգում են, ինձնից խորհուրդ են հարցնում։ Հրապարակային ընդդիմադիրների հետ շփվելու խնդիր ես չունեմ: Անձնական շփումների ժամանակ եմ իմ կարծիքն այս կամ այն հարցի շուրջ հայտնում, ուստի՝ ես ձեռնպահ կմնամ նման կարծիք հնչեցնելուց։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում