Նիկոլը մեր ձայները կեղծեց, որպեսզի պետական ֆինանսավորման տակ չգնանք. Մարուքյան

Ներքաղաքական

Խորհրդարանական ընտրությունների արդյունքից դժգոհում են գրեթե բոլոր մասնակից ուժերը: Այդ դժգոհողների շարքում է նաեւ, ըստ նախնական տվյալների, ընտրողների 0.496 տոկոս ձայները ստացած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ:

«Իրավունք»-ի հետ զրույցում նա ասաց, որ, ամեն դեպքում, սպասում է վերջնական արդյունքներին, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ Այնուհանդերձ, մինչ այդ ԼՀԿ նախագահը որոշ տվյալներ է ներկայացրել:

«Օրինակ՝ 21/02 ընտրատեղամասում մեր քաղաքական ուժը ստացել է 2 ձայն, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակված տվյալներում արձանագրված է 0 ձայն։ Նույն պատկերը տեսնում ենք նաեւ այլ տեղամասերում՝ 21/14-ում ստացել ենք 1 ձայն, սակայն հրապարակվել է 0, 21/15-ում՝ 1 ձայն, հրապարակվել է 0, 21/17-ում՝ 6, հրապարակվել է 0, 21/24-ում՝ 1 ձայն, հրապարակվել է 0, 21/26-ում՝ 3 ձայն, հրապարակվել է 0, 21/32-ում՝ 4 ձայն, հրապարակվել է 0, 21/33-ում՝ 3 ձայն, հրապարակվել է 0։ Խոսքը փոքր համայնքների մասին է, որտեղ յուրաքանչյուր ձայնի արժեքն ակնհայտ է։ Եթե տվյալ քաղաքացիները մասնակցել են ընտրություններին եւ իրենց ձայնը տվել են մեզ, ապա ինչպե՞ս է ստացվել, որ պաշտոնական հրապարակված տվյալներում այդ ձայները զրոյացվել են։ Ես չեմ պնդում, որ այս հանգամանքը փոխում է ընտրությունների ընդհանուր արդյունքը կամ մեզ դարձնում է անցողիկ քաղաքական ուժ, սակայն փաստը մնում է փաստ՝ առկա են անհամապատասխանություններ, որոնք պետք է ստանան հստակ եւ հրապարակային պարզաբանում։ Եթե նման դեպքերը կրկնվել են հարյուրավոր կամ հազարավոր տեղամասերում, ապա խոսքն արդեն հանրային եւ պետական նշանակության խնդրի մասին է։ Բացի այդ, նման շեղումները կարող են ազդել ոչ միայն քաղաքական ուժերի ստացած տոկոսների, այլեւ պետական ֆինանսավորման եւ այլ իրավական հետեւանքների վրա։ Հետեւաբար, անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել ու պարզել, թե ինչու են իրական ու հրապարակված տվյալների միջեւ առաջացել նման տարբերություններ»,-ասաց Մարուքյանը։

Ըստ ԼՀԿ նախագահի` սա արվել է նպատակային, որպեսզի կուսակցությունը նաեւ չֆինանսավորվի:

«Ես չեմ ասում, որ մենք անցողիկ ուժ ենք եղել, անցել ենք, բայց մեր ձայները կեղծվել են, երկու հազար տեղամասում նույն բանն են արել։ Առաջինը՝ որ քիչ ձայն գրեն մեր թվի առաջ, երկրորդ՝ Նիկոլը սա արել է, որ պետական ֆինանսավորման տակ չգնանք։ Այս հինգ տարիներին իր պրոքսի ուժերով միայն պետական բյուջեից փող ստանան, գրասենյակ պահեն, որ մյուս ընտրություններին էլի խաղան»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում