«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԱՐՑԱԽԻ ՍՐՏՈՒՄ, ՆԱ ՄՆԱՑ ՀԱՎԵՐԺ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԲԱՐՅԱՆ

Սպորտ

2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ, ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՏԻԳՐԱՆ ՏՈՆԱԿԱՆԻ ՇԱՀԲԱՐՅԱՆՆ էր։ Հունիսի 11-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 25 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մայրը տիկին ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց. - «Տիգրանս ծնվել է 2001 թվականի հունիսի 11-ին, Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Նա ընդամենը 1 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Երևան, որտեղ էլ անցկացրեց մանկությունը, պատանեկությունը։ Թանկագին որդիս, սովորել է Ավանի թիվ 104 միջնակարգ դպրոցում, այնուհետև Երևանի պետական հենակետային քոլեջում, որպես ատամնատեխնիկ։ Ավարտել է գերազանցության կարմիր դիպլոմով։ Նաև հաճախում էր տարբեր խմբակների, սպորտի։ Շատ ընկերասեր էր, համեստ, բարձր ընդունակություններով օժտված էր Տիգրանիս մարդ տեսակը։ Ուսմանը զուգահեռ, նա հաճախում էր նաև Թումո ստեղծարար կենտրոն։ 2016֊ին, Տիգրանս կազմում է ապագայի իր ծրագիրը, այն է, կարդալ 12 գիրք։ Թեմաներն էլ բիզնես և հոգեբանություն։ Լավ պարապել ֆրանսերեն լեզուն, քանի որ նրա երազանքն էր մեկնել Ֆրանսիա։ Տիգրանիս ուսումնասիրած ու ընթերցած գրքերով գիտնականներն են զբաղվում։ Որդիս տիրապետում էր անգլերեն, ռուսերեն լեզուներին, նաև ֆրանսերեն պարապում։ Տիգրանիս երազանքները բազմաբովանդակ ու շատ էին, սակայն բոլորը ծառայությունից հետո միայն։ Նա ցանկանում էր բժիշկ դառնալ։ 2019 թվականի հուլիսի 3-ին, Տիգրանս զորակոչվեց Հայոց բանակ։ Նրա համար շատ կարևոր էր, որ ծառայի Արցախում։ Պարզվեց, որ հենց Արցախում էլ պիտի ծառայի, որտեղ անցել է նրա մանկության ամառները։ Անցնելով ծառայության Մարտունի 3 զորամասում, 3 ամիս անց ստացավ կրտսեր սերժանտի կոչում ու շարունակեց ծառայությունը որպես վաշտի բուժակ։ Հարթ ու խաղաղ էին անցնում օրերը, նա սիրով օգնում ու բուժում էր նույնիսկ հրամանատարներին։ 1 տարի 3 ամիս, նա անտրտունջ ծառայեց մինչ դաժան պատերազմը։ Թանկագին որդուս մասին զորամասից, միայն գովասանքի խոսքեր են ասել, թե հրամանատարական կազմը, թե ընկերները։ Որդիս զորամասից միշտ գրքեր էր ուզում, հատկապես արտասահմանյան գրականություն։ Պատերազմի առաջին օրերին, Տիգրանենց վաշտը չլինելով հատուկ նշանակության, մասնակցում է դիվերսիոն գործողությունների ու առանց զոհերի գրավում կարևոր նշանակության դիրքեր։ Այս գործողության համար պարգևատրվել է «Մարտական խաչ 1֊ին աստիճանի» մեդալով։ Հոկտեմբերի 10֊ին, նորից հատուկ առաջադրանք են ստանում և ամբողջ վաշտով մեկնում Հադրութ, որը արդեն գտնվում էր նենգ թշնամու վերահսկողության տակ։ Ցավոք, ճանապարհին հանդիպել են թշնամու մեծաքանակ զորքին։ Ունեցել են 2 տարբերակ, կամ գերի հանձնվել կամ կռվել, պայքարել մինչև վերջ։ Հրամանատարը ընտրում է վերջինը։ Կռվել են ճակատ ֊ճակատի, մինչև վերջ 76 հոգին զոհվել են, որդուս մարմինը գտնվել է 2 ամիս անց։ Ինչ էլ լինի, երբեք չենք կարող համակերպվել այս դաժան իրողության հետ։ Հետմահու արժանացել է «Արիության» մեդալի։ Արցախի սրտում, նա մնաց հավերժ հայրենիքը պաշտպանելու, որ բոլորս ապրենք խաղաղ ու ապահով երկրում»։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան