Հունիսի 12-ի երեկոյան հանրապետության առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ
ԵղանակՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով հունիսի 12-15-ի գիշերը և կեսօրից հետո, 16-ի ցերեկն հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան, 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
ՀՀ-11.06.png (113 KB)
Երևանում հունիսի 16-ի կեսօրից հետո, 12-ին և 14-15-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան-11.06.png (26 KB)
Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.7°C (1990թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.5°C (1958թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.5°C

