Թրամփը խաբեց ուղիղ 39-րդ անգամ
ՄիջազգայինԵրեկ Թրամփը, CNN-ի հաշվարկով` 39-րդ անգամ հայտարարեց Իրանի դեմ գիշերային «կործանարար հարձակումը» կանգնեցնելու մասին, քանի որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է: Ավելին, որ այն կստորագրվի այս հանգստյան օրերին` Եվրոպայում: Թրամփը տեղեկացրեց, որ անձամբ ներկա չի գտնվի, սակայն փոխնախագահ Վենսը կմասնակցի այդ արարողությանը:
Արդեն անգամ իսրայելյան լրատվամիջոցներն են բացահայտ հայտարարում, որ Թրամփի հայտարարություններին այլևս չի կարելի վստահել։ «Նա արդեն 39 անգամ հայտարարել է համաձայնագրի մասին, բայց ոչինչ տեղի չի ունեցել»: Զավեշտի է նման, սակայն իսրայելյան աղբյուրներն ավելացնում են, որ սպասում են Իրանի պաշտոնական հայտարարությանը` ռեալ տեղեկատվություն ստանալու համար։
Ու երեւի դա տեղին էր. Իրանը հերքել է Թրամփի խոսքերը մոտալուտ խաղաղության համաձայնագրի մասին, հայտնում է IRNA-ի։ Ըստ այդմ` համաձայնագրի ստորագրման ժամանակի և վայրի մասին հայտարարությունը ենթադրություն է, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Համաձայնագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, սակայն բանակցությունները բարդանում են ամերիկյան կողմի կողմից իր դիրքորոշումը պարբերաբար փոխելու և նոր պահանջներ ներկայացնելու պատճառով»,- ավելացրեց աղբյուրը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68344

