Իրանը մտադիր է տրիլիոնատեր Մասկին վերադարձնել միլիարդատերների շարքը
ՄիջազգայինԻրանը մտադիր է Էլոն Մասկի ընկերությունները ներառել Մերձավոր Արևելքում իր թիրախների շարքում, հաղորդում է Fars News-ը։
Հաղորդվում է, որ Արևմտյան Ասիայում, այդ թվում՝ արաբական երկրներում և Իսրայելում Էլոն Մասկի ընկերությունների հետ կապված բոլոր ակտիվներն ու տնտեսական շահերը քննարկվում են Իրանի նոր թիրախային ցուցակում ընդգրկելու համար։
Այս քայլը բխում է այն պնդումներից, որ Էլոն Մասկի հետ կապված ենթակառուցվածքները, այդ թվում՝ Starlink-ը, օգտագործվել են ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականների կողմից։
Նման հարվածների դեպքում տրիլիոնատեր Մասկը կարող է նորից վերադառնալ միլիարդատերների շարքը:
Ռուսական որոշ աղբյուրներ այն կարծիքին են, որ նման քայլ Մոսկվան վաղուց պետք է աներ` ուկրաինական բանակի կողմից Starlink-ի համատարած օգտագործման պատճառով: «Սակայն որեւէ բան արված չէ, չնայած մեծ հանրային պահանջին եւ մեր կրած զգալի կորուստներին»,- գրում է աղբյուրը:

