«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ընդդիմադիրները» կարող են նաեւ քաղաքական մտքի ահա այսպիսի գոհարներ արտադրել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար գործիչներից մեկը՝ պատգամավորի թեկնածու ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ, փաստորեն, լիահույս է, որ նոր խորհրդարանում կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին։ Այո՛, այո՛, ճիշտ կարդացիք՝ ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին (ըստ երեւույթին՝ դեռ չբացահայտված ազգային հերոսներին)։ ՓաշինյանաՔՊական խունտայի ութամյա կործանարար իշխանությունից հետո հայ «ընդդիմադիրները» կարող են նաեւ քաղաքական մտքի ահա այսպիսի գոհարներ արտադրել. «Իսկ ինչո՞ւ ենք բացառում, որ՝ այո՛, կարող է «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր, այնուամենայնիվ, «կարմիր գծեր» ունեն, օրինակ, նույն Սահմանադրության ընդունման, Տիգրանաշենի հանձնման վերաբերյալ, որոնք ճակատագրական են լինելու բոլորիս համար, որովհետեւ բոլորս նույն երկրում ենք ապրում։ Սա բոլորիս պետությունն է, սա մեր ազգն է, բոլորիս ճակատագիրն է... Մենք կարող ենք արդարացիորեն ունենալ հնարավոր վարկած, որ «Քաղաքացիական պայմանագրի» որոշ թեկնածուներ, պատգամավորներ եւ մարդիկ ունեն անթույլատրելիության գիծ, օրինակ, որ այդ գիծը Տիգրանաշենի հանձնումն է»։ Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է. «Մեկնաբանությունները, ըստ իս, ավելորդ են։ Մնում է, որ հնարավորինս շուտ հայտնաբերենք ՔՊ-ի շարքերում ծպտված այդ անդրանիկներին ու Գեւորգչավուշներին (Տե՛ր, մի՛ հաշվիր այս խոսքերը մեղքերիս շարքում)»։

 Իսկ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԸ,  արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ասել է. «Մենք հիմա ԵԱՏՄ-ում ենք եւ վե՛րջ»։ Ինչ խոսք, խրոխտ է ասված, բայց, կներեք, այս ոճը մեզ քաջածանոթ է, ժամանակին էլ Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ», հետո՝ նույնքան խրոխտ էլ փոխեց կարծիքը, թե՝ «Արցախը Ադրբեջանը եւ վե՛րջ»։

Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ ԱՐԹՈՒՐ ՕՍԻՊՅԱՆԻ նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունները, որոշում կայացրեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել: Ի դեպ, նրա դեմ ուղղված մեղադրանքներից մեկը վերաբերում է նրան, որ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի շարք քաղբանտարկյալներ ամիսներով ու տարիներով մնում են կալանքի տակ, իսկ Օսիպյանին սատարողների պահանջին այսքան արագ անսաց դատախազությունը, կհարցնեք դուք: Ամեն ինչ շատ պարզ է: Դեռեւս 2023 թվականին Արցախում ակտիվ քննարկումների առիթ էր դարձել Օսիպյանի եւ նրա համախոհների գործունեությունը։ Այդ օրերին համացանցում լայն տարածում էին գտել տեսանյութեր, որտեղ տարբեր անձինք, այդ թվում Օսիպյանը կոչեր էին հնչեցնում ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ՝ նրանց նույնիսկ ներկայացնելով որպես «օկուպանտ ուժ»։ Այսինքն՝ Օսիպյանը լրիվ յուրային է այս իշխանության համար, ավելին՝ ունի սորոսական համբավ։ Հենց այդ շրջանակներն էլ ի աջակցություն նրա՝ ակցիաներ էին կազմակերպում։ Մնում է հարցնել՝ բա այս ո՞ւր էիք տղաներ եւ աղջիկներ սրտացավներ, երբ հանիրավի քաղաքական-հասարական գործիչներ, հոգեւորականներ էին ամիսներով կալանավորվում, եւ առ այսօր էլ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը