Չես հավատում` գնա հաշվիր. Ալլա Հակոբյան
Մշակութային«Աղքատություն կոչեցյալը
Ձեր գլխում է... Հաղթահարե՛ք...», -
Իրենից գոհ այսպես ասեց
Ու աթոռին վարչապետի
«Քայլող մարդը» եկավ, բազմեց...
Ութը տարի կլեյվել է` պոկ չի գալիս,
Թեպետ որպես «կառավարիչ»
Սա ամե՛ն ինչ տանուլ տվեց`
Թե՛ դարերի խորքից եկած
Կրթությունն ու գիտությունը,
Թե՛ ՀՈՂԵՐԸ մեր ՀԱՅԿԱԿԱՆ
Աստծո՛ Կամոք` ՀԱՅԻՆ տրված...
Սրա՛ օրոք` մեզնից խլված...
Ու դեռ այսօր հոխորտում է.
«Կկզցնեմ, գլուխ կջարդեմ,
Ձեզ բոլորիդ «БОМЖ» կդարձնեմ...»
Սա՛ է սրա նախընտրական
Կարգախոսն ու «ծրագիրը»...
Зато սրա ուսուցիչը,
Ով տասնհինգ квартал-ից էր
Գործի գնում, հայտարարագրում
Ներկայացրեց դոլարային
Երեք միլիոն կարողություն...
Դե, հիշում եք, թե ոնց հանկարծ
Խմբակցության ղեկավարի
Պոստը լքած ուսուցիչը
Ի հայտ եկավ` դեսպան դարձած...
Էլ ի՜նչ տաքսի, կամ ավտոբուս....
Այսօր ՆԱԽԿԻՆ դասատուի
Դո՛ւռն են բացում «ՊԱԴԱՎԱՏ»-ի...
Էն ատելի «ՆԱԽԿԻՆ»-ներից
Միայն սրա՛ բախտը բերեց`
Մշակույթը իր մեջ պահած
ՆԱԽԿԻ՛Ն լեզվի էս դասատուն
2018-ին
ՆՈ՛Ր նախարար դարձավ հանկարծ,
Հետո` դեսպան ԱՄՆ-ում...
Հիմա` դարձյալ նախկի՛ն սանին
Դաս է տալիս, advise անում`
Անվանումն է միայն փոխվում...
Այս դեսպանը ԱՄՆ-ից
Միլիոնատեր վերադարձավ
Ու խորհրդականը դարձավ
Իր սիրելի աշակերտի`
Ով որ վաղուց` հաղթահարա՛ծ
Անշուք կյանքը «աղքատության»,
Սուլթանավայել է ապրում...
Սակայն սրան մի՛ նախանձեք,
Այլ հետեւեք սան-դասատու
Այս tandem-ի օրինակին,
Որ վերջապես դո՛ւք էլ նույնպես
Ձերբազատվեք չարաբաստիկ
Թշվառ ու խեղճ աղքատ կյանքից...
Դրա համար հարկավոր է
Ոչ թե ցեղասպանությունը հիշել,
Այլ ներկայո՛վ ՄԻԱՅՆ ապրել`
Ամեն վայրկյան չհիշեցնել
Բռնաբարված տատիկներին
Ու գլխատված պապիկներին...
Թուրքին այժմ պետք է սիրել,
Նրա համար ճամփա բացել
Ու առեւտուր հետը անել...
Որ վերջապես (չեք հավատո՞ւմ),
Ոնց նիկոլն է ձեզ խոստանում,
Լինի հավերժ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Թուրքի հետ էլ` ՍԵՐՏ ՄԻՈՒԹՅՈՒՆ...
«Ժողովո՛ւրդն» է սա պահանջում!
Հայաստանի երե՜ք միլիոն
Հպա՜րտ, ազնի՜վ ՎԱՐՉԱՊԵՏՆԵ՛Ր
Երրո՜րդ անգամ ի՛նձ են ընտրում!
Բա ո՞նց չընտրեին... Հե՛նց ի՛մ օրոք`
Թե ազնիվ էին` սակայն աղքատ,
Հիմա դարձան, պարկեշտ, հպարտ,
Կարեւորը` չհայհոյող,
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ-ՏՐԻԼԻՈՆԱՏԵ՛Ր!
Ու հետայսու` աշխարհով մեկ,
Կփողփողա, կծածանվի
Երեք միլիոն ՓՉԱԾ սրտիկ!
Չես հավատում` գնա հաշվիր...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

