Թրամփը չեղարկել է այս գիշերվա համար ծրագրված «շատ ուժեղ» հարվածներն Իրանին
ՄիջազգայինԹրամփը չեղարկել է այս գիշերվա համար ծրագրված «շատ ուժեղ» հարվածներն Իրանին:
«Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարության ուշադրությանը և ստացել նրանց հավանությունը, ես՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ Իրանի դեմ այսօր երեկոյան նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները»,- գրել է Թրամփը։
Նա ասում է, որ համաձայնագրի քննարկումները և վերջնական դրույթները համաձայնեցվել են ինչպես հայեցակարգային, այնպես էլ բոլոր հիմնական մանրամասների շուրջ բոլոր ներգրավված կողմերի կողմից, ներառյալ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը և այլ երկրներ:
Թրամփը նշում է, որ ծովային շրջափակումը կմնա ամբողջ ուժով և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս գործարքը չի ավարտվել։
«Ստորագրման ժամը և վայրը շուտով կհայտարարվի»,- գրում է նա։

